Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շարմազանով. Չի բացառվում՝ ՀՀԿ-ում լինեն փոփոխություններ ղեկավար կազմում (տեսանյութ)

Քաղաքականություն
718e162a3c496e1fb9bce29ff472772c

ՀՀԿ նիստից հետո Շարմազանովը պատասխանեց լրագրողների հարցերին: Նոյեմբերի 26-ին ՀՀԿ-ն հրավիրելու է հերթական համագումարը. տեղեկացրեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ «Այն նախընտրական բնույթ չի կրի, կկրի հաշվետու բնույթ, որից հետո մենք անմիջապես կսկսենք պատրաստվել պառլամենտական ընտրություններին: Համագումարը լինելու է հերթական, բայց առանցքային ՀՀԿ-ի համար, չեմ բացառում, որ փոփոխություններ լինեն ղեկավար կազմում»,- ասաց Էդուարդ Շարմազանովը: ԱԺ փոխնախագահը չբացառեց նաև կուսակցության վերնախավի փոփոխությունը՝ նշելով, թե կուսակցությունը կենդանի մարմին է: Շարմազանովը տեղեկացրեց, որ նիստին, որը վարել է նախագահ Սերժ Սարգսյանը անդրադարձել են առաջիկա ՏԻՄ ընտրություններին, կուսակցության թեկնածուների հաջողության շանսերին: