Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

3,3 մլն եվրո՝ Հայաստանում օրգանական գյուղատնտեսության զարգացմանը

Տնտեսություն
em

«Հայաստանում օրգանական տնտեսությունը զարգացման մեծ ներուժ ունի»,- այս մասին այսօր հայտարարեց  ՀՀ գյուղատնտեսության նորանշանակ նախարար Իգնատի Առաքելյանը՝ օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնության ծրագրի շրջանակներում կազմակերպված հանդիպմանը: Ներկայացվեցին դրամաշնորհային մրցույթում հաղթած  ծրագրերը և հայտարարվեց աջակցության նոր ծրագիր, որը նախատեսված է փոքր ֆերմերների և ֆերմերային խմբերի համար: «ՕԳԱՆ» ծրագիրը ստացել էր 72 դրամաշնորհային հայտ, որոնցից հաստատվել են լավագույն 18- ը՝ ավելի քան 800,000 եվրոյի չափով: Հայաստանում ԵՄ պատվիրակության միջազգային օգնության և համագործակցության պատասխանատու Ջոն Բարքերը նշեց, որ տրամադրելով առարկայական և տեխնիկական  աջակցություն՝ իրենք հույս ունեն, որ ավելի շատ ֆերմերներ կսկսեն զբաղվել օրգանական գյուղատնտեսությամբ: Ծրագիրը նպաստելու է տեղական և միջազգային շուկաներում հայկական մթերքի հաջող իրացմանը: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում 3,3 մլն եվրո։