Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պետք է գլխից բռնել. կենդանասերները դիմում են կառավարությանը (տեսանյութ)

Հասարակություն
BOXOQ

«Մեր երկրում կենդանիների իրավունքների պաշտպանության մասին չի կարող խոսք գնալ, քանի որ համապատասխան օրենք չկա։ Քաղաքապետարանը, «Յունիգրաֆը» ենթականեր են, որոնք իրենց գործը շատ վատ են անում։ Պետք է գլխից բռնել և Կառավարության մակարդակով լուծել այս հարցը»,-Կառավարության շենքի դիմաց կենդանիների խնդիրներին նվիրված բողոքի ցույցի ժամանակ նշեց «Դինգո Թիմ» ՀԿ հիմնադիր Օվսաննա Հովսեփյանը։ Օվսաննայի խոսքով՝ Հայաստանը միակ երկիրն է տարածաշրջանում, որը կենդանիների իրավունքների պաշտպանության օրենք չունի. «Հայաստանը չի կարող նման օրենք չունենալ, որովհետև դա իսկապես ծիծաղելի է, անգամ ամենացածրակարգ երկրներում արդեն նման օրենքներ կան»։ boxoq-2   «Դինգո Թիմ»-ի համակարգող Գոհար Մանուշակյանն էլ նշում է, որ բացի օրենքի ընդունումից, կարևոր է որպեսզի «Յունիգրաֆ Իքս» կազմակերպությանը պետբյուջեից չտրամադրվի տարեկան 120 մլն դրամ. ««Յունիգրաֆը» քաղաքապետարանին կից կազմակերպություն է, որը պետք է զբաղվեր անօթևան շների խնդիրներով։ Ըստ օրենքի ՝ իրենք պետք է ստերջացնեին շներին, տարիքով շատ մեծերին, հիվանդներին և ագրեսիվներին տեղային անզգայացմամբ քնեցնեին, պատվաստեին, բուժումներ իրականացնեին և բաց թողնեին։ Դրա փոխարեն մի քանի հոգի գումարները ուտում է և կենդանիներին տանջելով սպանում»։ Մաքսիմ Ղազարյանն էլ, որ ցույցին եկել էր իր շան՝ Միկիի հետ, նշեց, որ «Յունիգրաֆ»-ից շները, եթե նույնիսկ  դուրս են գալիս, ապա ոչ հավասարակշիռ վիճակում և ագրեսիվ վարք են ցուցաբերում։ boxoq-1