Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Թեկուզ եթե մարդը լողի չեմպիոն լինի, կարեւորը՝ լինի քաղաքական հրաման» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
naira-4

Կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նիստին այսօր, երբ ներկայացվեցին  «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի փոփոխությունները, ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում հայտարարեց՝ թեեւ առաջարկվող փոփոխությունները տեխնիկական են, սակայն շատ խորը խնդիր կա հիմքում. «Մեր կառավարման համակարգում տեսանք՝ եթե տվյալ անձը տեր ունի, ապա նախարարությունը մնում է, եթե անտեր է՝ ապա դառնում է կոմիտե: Այժմ հերթական շտոպկան տեղի ունեցավ՝ Կառավարության կարուձեւը, որտեղ կարեւորը ոչ թե որակն է, այլ քանակը, ինչպես տեսանք ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի արդյունքում՝ թեկուզ եթե մարդը լողի չեմպիոն լինի, կարեւորը լինի քաղաքական հրաման: Այս անգամ չեղավ հրահանգ, այլ ուղղակի ասացին՝ այդպես է պետք»: Նա հռետորական հարց ուղղեց՝ ինչո՞ւ իշխանությունները չեն ուզում արդարությունը վերականգնել ու հրաժարվել ՊԵԿ աշխատողներին տրվող տասը տոկոս հավելավճարներից. «Արդարության ճիչն էլ այս պարագայում կպահպանվի: Ներկայացված նախագծում կա արատավոր փիլիսոփայություն՝ ամեն ինչ արվում է  քաղաքական նպատակահարմարությունից ելնելով: Այսօր կառավարության հերթական շտոպկային ԱԺ-ն կքվեարկի կողմ՝ հարմարեցնելով նախարարական պաշտոնները, ու այս պարագայում հանկարծ օպտիմալ կառավարումից չխոսեք, քանի որ այստեղ դա կարեւոր չէ՝ ուղղակի կան անտերներ, ում կարելի էր փուռը տալ ու նոր համաձայնությունները վերաձեւել նոր տեսքով: Այստեղ տեղի ունեցող քննարկումները բովանդակային չեն՝ պահի, րոպեի նպատակահարմարությունից կատարվում են ինչ-ինչ փոփոխություններ: Պարոն Միրումյան, ձեր նախագիծը, այո, տեխնիկական է, սակայն չկա որեւէ երաշխիք, որ հաջորդ կառավարությունը չի գա ու նորից միաձուլի հետո նորից բաժանի»: