Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անասնագոմում անչափահասի դի է հայտնաբերվել (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
di

Քեթի գյուղում այսօր հայտնաբերվել է տղայի դի կախված վիճակում: Նրան առաջինը տեսել է մայրը. իրենց ընտանիքին պատկանող անասնագոմում: Ժամը 17:05-ի սահմաններում գյուղապետը ահազանգել է Արտակարգ իրավիճակների նախարարության Շիրակի մարզային վարչություն` հայտնել դեպքի մասին: Անմիջապես դեպքի վայր են ժամանել ոստիկանության ու քննչական կոմիտեի աշխատակիցները: Ուսումնասիրվել է տարածքը, կատարվել են նմուշառումներ, կատարվում է նախաքննություն: Մանրամասները՝ Ցայգ ՀԸ տեսանյութում