Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԼՂՀ 2017-2019թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը» հաստատվեց

Քաղաքականություն
unnamed-3-7

Սեպտեմբերի 27-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության կառավարության հերթական նիստը՝ վարչապետ Արայիկ Հարությունյանինախագահությամբ: Օրակարգային հարցերի շուրջ ելույթով հանդես է եկել ԼՂՀ ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը, ով, մասնավորապես, ներկայացրել է  «ԼՂՀ 2017-2019թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը», ինչպես նաև՝  «ԼՂՀ 2016թ.-ի պետական բյուջեի մասին» օրենքումփոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկները: Առաջին հարցի կապակցությամբ ԼՂՀ ֆինանսների նախարարը նշել է, որ 2017թ-ին կանխատեսվող մակրոտնտեսական ցուցանիշները ՀՆԱ-իմասով կլինեն 254.2 մլրդ դրամ (իրական աճը` 8.0%), 2018թ.-ին` 280.1 մլրդ դրամ (իրական աճը` 8.0%), իսկ 2019թ.-ին` 308.6 մլրդ դրամ(իրական աճը` 8.0%): Պետական բյուջեի սեփական եկամուտներն առաջիկա երեք տարիներին պլանավորվում են տարեկան միջինը շուրջ 8 տոկոս աճի շրջանակներում: Պետական բյուջեի ծախսերը 2017թ-ին կկազմեն 88,880.7 մլն դրամ (2016թ. 87,928.2 մլն դրամի դիմաց, աճը` 1.1 %), 2018թ.-ին` 88,858.6 մլն դրամ (նվազումը` 0.1%) և 2019թ.-ին` 89,233.3 մլն դրամ (աճը` 0.4%): Ծրագրով նախատեսվում է նույն ժամանակահատվածում նվազեցնել սղաճի չափը, և 2019թ—ին պետական բյուջեն կատարել 7,681.0 մլն դրամհավելուրդով, որը, վարչապետի խոսքով, կարող է ուղղվել սոցիալական ծախսերի չնախատեսված ավելացմանը: Նախարարի ելույթից հետո վարչապետը կառավարության քննարկմանն է դրել «ԼՂՀ 2017-2019թթ. պետական միջնաժամկետ ծախսերիծրագիրը», որը հաստատվել է գործադիր մարմնի անդամների կողմից: «ԼՂՀ 2016թ.-ի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ Ս. Թևոսյանը նշել է, որ նախատեսվում է  3 մլրդդրամով նվազեցնել ԼՂՀ 2016թ. պետական բյուջեով նախատեսված հարկային եկամուտները: Առաջարկվող փոփոխությունը պայմանավորված էԼՂՀ հարկատուների տնտեսական գործունեության արդյունքների վրա ս.թ. ապրիլին տեղի ունեցած ռազմական գործողությունների հետևանքներիազդեցությամբ (մոտ 1.1 մլրդ դրամի չափով), փոքր և միջին ձեռնարկատիրությանը հարկային արտոնությունների տրամադրմանն ուղղվածօրենսդրական փոփոխություններով (մոտ 0.3 մլրդ դրամի չափով), ինչպես նաև՝ խոշոր հարկատու` «Բեյզ Մեթըլս» ՓԲԸ կողմից վճարվողհարկային եկամուտների գծով 2016թ. պետական բյուջեի ձևավորման ժամանակ իրենց իսկ կողմից կատարված կանխատեսումներիպակասեցմամբ (մոտ 1.6 մլրդ դրամի չափով): Օրինագծով նախատեսվում է 2 մլրդ դրամով նվազեցնել ԼՂՀ 2016թ. պետական բյուջեի մի շարք հատկացումներ: Առաջարկվող նվազեցումներըսահմանվել են` հիմնականում հաշվի առնելով ընթացիկ տարվա՝ այս պահի դրությամբ իրականացված ծախսերը: Բացի դրանից,  առաջարկվել է2.7 մլրդ դրամով ավելացնել ԼՂՀ 2016թ. պետական բյուջեով նախատեսված կապիտալ ներդրումների ծրագրի հատկացումները: Օրենքի նախագիծը կուղարկվի Խորհրդարանի քննարկմանը: Վարչապետը, անդրադառնալով ծախսերի կրճատման վերաբերյալ կառավարության առաջարկին, մասնավորապես, նշել է. «Նշված ծախսերի կրճատումները համաձայնեցված են գերատեսչությունների ղեկավարների հետ, սակայն պետք է նշել, որ սոցիալականծրագրերի ու ծախսերի կրճատումներ չունենք: Ինչ վերաբերում է ավելացված ծախսերին, դրանք հիմնականում կուղղվեն շինանյութերիձեռքբերմանը, որոնց գերակշիռ մասը կտրամադրվի Քաշաթաղի շրջանին՝ բնակիչների բնակարանային պայմանների բարելավման նպատակով,սակայն հատկացումներ կլինեն նաև Շահումյանի շրջանին և Մարտակերտի շրջանի՝ ապրիլյան ռազմական գործողությունների հետևանքով տուժած բնակավայրերի վերականգնման աշխատանքներին: Շինարարության ոլորտում ավելացված ծախսերի մի մասն էլ ուղղվելու էսահմանամերձ համայնքների ճանապարհների բարեկարգման ընթացիկ աշխատանքներին: Ինչ վերաբերում է «Բեյզ Մեթըլս»-ի հարկայինպարտավորությունների քիչ վճարումներին, ապա պետք է հաշվի առնել, որ դրանք պայմանավորված են գնային անկումով և ներդրումայինծրագրերով: Պղնձի միջազգային գինը նախատեսվածից ավելի ցածր է, իսկ մոտակա ժամանակահատվածում ընկերության կողմիցիրականացվելիք ներդրումային ծրագրերի շնորհիվ գալիք տարուց զգալիորեն ավելանալու են արտահանվող հանքանյութի ծավալները:Արդյունքում, 2017-2019թթ.-ին ընկերության վճարած հարկերն ապահովելու են պետական բյուջեի եկամուտների լրացուցիչ աճը» : Գործադիր իշխանության ղեկավարը հանձնարարել է պատասխանատու մարմիններին օրինագիծ մշակել՝ կուտակված տույժերի և տուգանքներիներման  վերաբերյալ, որպեսզի այն, 2017թ. պետական բյուջեի նախագծի հետ միասին, ներկայացվի ԱԺ-ին: «Մենք հարկային արտոնություններարդեն մտցրել ենք ՓՄՁ-ի համար, սակայն տույժերի և տուգանքների ներման վերաբերյալ ևս պետք է որոշում կայացնենք, ինչը տնտեսվարողսուբյեկտների համար, նախ, լրացուցիչ խթան կհանդիսանա իրենց ընթացիկ հարկային պարտավորությունները կատարելու համար և, երկրորդ,տնտեսական ավելի ակտիվ գործունեություն կիրականացնեն: Բացի դրանից, առաջիկա տարիներին տարբեր խթաններ ենք կիրառելու նաև ՓՄՁ-ի գործունեությունն աշխուժացնելու նպատակով, որը հնարավորություն է տալու ավելացնել հարկային մուտքերը»,- նշել է վարչապետը: ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին