Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԿ-ները դիմել են Վանաձորի ընտրություններին մասնակցող թեկնածուներին

Քաղաքականություն
daff0c924a06087dd8195da1d28a4457

ՔՀԿ-ՆԵՐԸ  ԴԻՄԵԼ ԵՆ ՎԱՆԱՁՈՐԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏՐԱԿԱՆ ՑՈՒՑԱԿԻ ԹԻՎ 1 ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՆ Վանաձորում գործող քաղաքացիական հասարակության մի խումբ գործուն կազմակերպություններ Վանաձորի ավագանու ընտրությունների նախաշեմին դիմել են համայնքի ավագանու ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցությունների ընտրական ցուցակի թիվ 1 թեկնածուներին: ՔՀԿ-ները ավագանու թեկնածուների առջև բարձրացրել են քաղաքի բնակչության առջև ծառացած հետևյալ հիմնախնդիրները, խնդրելով պատասխանել, թե ավագանու անդամ և այնուհետև՝ Վանաձորի քաղաքապետ ընտրվելու դեպքում ինչպիսի՞ քայլեր կձեռնարկեն.  

  1. Քաղաքի կառավարման արդյունավետության բարձրացման ուղղությամբ, և մասնավորապես, կարո՞ղ են արդյոք.
 
  • կրճատել քաղաքապետարանի ուռճացած աշխատակազմը և քանի՞ տոկոսով,
  • Վանաձորի բնակիչների շահը վեր դասել իրենց կուսակցության և իրենց անձի, ընտանիքի, հարազատների, ընկերների ու մտերիմների շահերից,
  • բացառել համայնքի ունեցվածքը, գույքը անձնական կամ կուսակցական նպատակներով օգտագործելուց անձամբ իրենց և իրենց ենթակա պաշտոնյաների կողմից։
 
  1. Գործազրկության մակարդակի նվազեցման և նոր աշխատատեղերի ստեղծման ուղղությամբ։
  2. Աղքատության մակարդակը կրճատելու ուղղությամբ։
  3. Վանաձորից արտագաղթած բնակչության վերադարձը խրախուսելու համար։
  4. Քաղաքի կանաչ տարածքները վերականգնելու, քաղաքամերձ հանքերի շահագործումը դադարեցնելու և բնապահպանությանը սպառնացող վտանգները կանխելու ուղղությամբ։
  5. Քաղաքի ճարտարապետական դիմագիծը խաթարող կառույցները ապամոնտաժելու, բնակֆոնդի և հասարակական կառույցների սեյսմակայունությունը ամրապնդելու և Շիրակացու փողոցի կիսակառույց էստակադան վերականգնելու ուղղությամբ։
  6. Երիտասարդ ընտանիքներին խրախուսելու և ծնելիությունը խթանելու արդյունավետ ծրագրեր ներդնելու ուղղությամբ։
  7. ՔՀԿ-երի հետ համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ։
Դիմումը ավագանու թեկնածուներին հանձնվել է 2016թ. սեպտեմբերի 25-ին։ Դիմումի տակ ստորագրած և քննարկումներին մասնակցած ՔՀԿ-ները խնդրել են ավագանու թեկնածուներին նշված հիմնախնդիրների վերաբերյալ դիրքորոշումները մինչև 2016թ.սեպտեմբերի 28-ը ներկայացնել նախաձեռնող ՔՀԿ-ներին՝ Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոն (ՀՍԻԿ) ՀԿ  Օրհուս կենտրոն 1 2