Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչու՞ է Վլադիմիր Գասպարյանը փոխել տեսակետը. ՀՔԱՎ

Քաղաքականություն
unnamed.jpg222

Ի՞նչ կանի ՀՀ նոր գլխավոր դատախազը ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը 2008 թ. մարտի 1-ի իրադարձությունների առնչությամբ բազմիցս հայտարարությամբ է հանդես եկել՝ ակնկալելով վերոնշյալ իրադարձությունների շուրջ տեղեկատվություն տիրապետողների աջակցությունը՝ արդյունավետ քննություն իրականացնելու նպատակով: 2016 թ. սեպտեմբերի 7-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը, արձագանքելով ՀՀ Հատուկ քննչական ծառայության վերոնշյալ հայտարարություններին,  առաջարկել է հարցաքննել ՀՀ ներկայիս ոստիկանապետ Վլ. Գասպարյանին, որն այն ժամանակ եղել է ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության պետը և որի ղեկավարությամբ էլ գործել է ՀՀ բանակը մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ: Իր առաջարկությունը Ա. Սաքունցը հիմնավորել է 1in.am լրատվական կայքի երկու տարբեր հրապարակումներով, որոնցում Վլ. Գասպարյանը Մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ իրարամերժ տեղեկատվություն է հայտնել: Մասնավորապես՝ «Ես ռոմանտիկ չեմ, ես պրիմիտիվ չեմ, ես հիվանդ չեմ» վերնագրով հրապարակմամբ ներկայացվում է Վլ. Գասպարյանի հետ հարցազրույցը, որում, ի պատասխան լրագրողի՝ արտակարգ իրավիճակ մտցնելուց առաջ բանակը դեպի մայրաքաղաք շարժելու վերաբերյալ հարցադրմանը՝ Վլ. Գասպարյանը նախ պնդում է, որ իր կողմից հակասահմանադրական որևէ գործողություն չի իրականացվել, և տրամաբանական է համարում բանակի գործողությունները, ապա նշում, որ իրենք մասնակցություն չեն ունեցել 2008թ. մարտի 1-ի իրադարձություններին: Հարցազրույցի հրապարակումից օրեր անց լրատվամիջոցը հրապարակել է «Վլ. Գասպարյանը փոշմանել է» վերնագրով նյութը, մասնավորապես՝ նշվում է, որ Վլ. Գասպարյանն առաջարկել է սրբագրել իր կողմից տրված որոշ հարցերի պատասխաններ: Իր նամակով Ա. Սաքունցը նշել է, որ երկու հրապարակումներում առկա հակասությունը պետք է դառնա ՀՀ Հատուկ քննչական ծառայության քննության առարկա և պարզվի, թե ինչ գործոնների ազդեցությամբ է Վլ. Գասպարյանը փոխել տեսակետը: Շարունակությունը՝ այստեղ  © 1998-2016 Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ