Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շարմազանովի առաջարկը՝ ունենալ Սփյուռքի և հայրենադարձության նախարարություն (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
sharmazanov-1

Կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նիստին այսօր Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արփինե Հովհաննիսյանը ներկայացրեց Կառավարության կառուցվածքային փոփոխությունների հարցը: Նա նշեց, որ Էկոնոմիկայի նախարարությունը կանվանափոխվի Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարություն, Տրանսպորտի, կապի  եւ ՏՏ, էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարություններ, իսկ Քաղաքաշինության նախարարությունն ընդհանրապես կհանվի: «Սրանք անվանումների մեջ փոփոխություններ են, առաջնայնությունների ու շեշտադրումների փոփոխություններ են՝ նոր մոտեցումների մեկնարկով»,- հայտարարեց Արփինե Հովհաննիսյանը: ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, օգտվելով իր՝ արտահերթ հարց տալու իրավունքից, ասաց, որ Ափյուռքի նախարարությունը կարեւոր է, սակայն անվանումն ամբողջական չէ. «Առաջարկում եմ քննարկման առարկա դարձնել դա եւ անվանափոխել՝ դարձելով Սփյուռքի եւ հայրենադարձության նախարարություն, գործառույթ դրվի նրա առաջ՝ ազգահավաք լինելու նպատակը՝ բոլոր հայերի հայացքները ուղղված լինեն ՀՀ-ին»: Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ հասկանում է այն իմաստային բեռը, որ կրում է ԱԺ փոխխոսնակի  առաջարկությունը. «Միանգամայն ընդունելի եմ համարում ձեր առաջարկը: Ես այս առաջարկությունը ընդունում եմ ի գիտություն, անպայման քննարկման առարկա կդարձնենք»: