Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հենրիխ Մխիթարյանը դեռեւս չի ապաքինվել վնասվածքից

Սպորտ
heno-1

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը դեռեւս չի ապաքինվել վնասվածքից: Այդ մասին է վկայում այն փաստը, որ նա այսօր իր թիմի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում ընդհանրապես չէր հայտավորվել Անգլիայի առաջնության «Լեսթերի» հետ խաղին: Ավելին, անգլիական լրատվամիջոցները Հենրիխ Մխիթարյանին ընդգրկել էին վնասվածք ունեցող խաղացողների ցանկում: «Մանչեսթեր Յունայթեդը», որը մինչ այդ առանց Հենրիխ Մխիթարյանի պարտվել էր երեք խաղերում, այս անգամ 4:1 հաշվով վստահ հաղթանակ տարավ եւ մրցաշարային աղյուսակում բարձրացավ 3-րդ հորիզոնական: Հաջորդ հանդիպումը մանչեսթերցիները կանցկացնեն սեպտեմբերի 29-ին: Այդ օրը նրանք Եվրոպայի լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի շրջանակում կհյուրընկալեն ուկրաինական «Զարյային», որի դեմ բազմիցս հանդես է եկել մեր ֆուտբոլիստը՝ Ուկրաինայում հանդես գալու տարիներին: