Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի սուպերգավաթ. Չեմպիոնը կհանդիպի գավաթակրի հետ

Սպորտ
hh-1

Այսօր տեղի կունենա ֆուտբոլի Հայաստանի սուպերգավաթի հանդիպումը: 1996 թվականին հիմնադրված մրցանակի համար կպայքարեն այս տարվա չեմպիոն «Ալաշկերտը» եւ գավաթակիր «Բանանցը»: Ալաշկերտցիներն առաջին անգամ են մասնակցում նման խաղի, իսկ ահա «Բանանցի» համար սա թվով 6-րդ սուպերգավաթային հանդիպումն է: Նախկին հինգ հանդիպումներում երեւանյան ակումբը միայն մեկ հաղթանակ է տարել եւ հռչակվել սուպերգավաթակիր: Ընթացիկմրցաշրջանում թիմերն արդեն մեկ անգամ հանդիպել են Հայաստանի առաջնության շրջանակում, որն ավարտվել էր «Ալաշկերտի» վստահ հաղթանակով՝ 3:0: Այդ խաղից հետո ալաշկերտցիները անցկացրած չոր մրցախաղերում տարել են ընդամենը մեկ, իսկ «Բանանցը»՝ երեք հաղթանակ: Չնայած այս հանգամանքին, բուքմեյքերները, այնուամենայնիվ, չնչին առավելություն են տալիս «Ալաշկերտին», որը համալրված է ավելի փորձառու ֆուտբոլիստներով, բացի այդ իր հավաքածուում դեռեւս չունի որեւէ գավաթ, ուստի ավելի միտված կլինի հաղթանակի: