Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արմեն Ամիրյանին արդեն շնորհավորում են՝ նախարարի պաշտոնն ստանձնելու առթիվ

Քաղաքականություն
7217cc283532001ec9f6f41ada4c1f49

Մշակույթի նախարարությունից «Ա1+»-ի հարցմանն ի պատասխան հրաժարվեցին մեկնաբանել նախարար Հասմիկ Պողոսյանի հնարավոր պաշտոնանկության մասին լուրերը։ Դեռ երեկվանից համառ են լուրերն այն մասին, որ Հասմիկ Պողոսյանը լքում է պաշտոնը։ Որպես Մշակույթի նոր նախարարի պաշտոնի հավանական թեկնածու շրջանառվում է Հանրային ռադիոյի նախկին տնօրեն, Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ, մշակույթի վաստակավոր գործիչ Արմեն Ամիրյանի անունը: Թեեւ պաշտոնական հրամանագիր դեռևս չկա, սոցիալական ցանցերում արդեն շնորհավորանքներ կան՝ ուղղված Արմեն Ամիրյանին։ Դրանցից մեկը դերասան, շոումեն Գարիկ Պապոյանի գրառումն է։ pap