Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արծվիկ Մինասյանին նոր պորտֆել է առաջարկվել (տեսանյութ)

Քաղաքականություն
FotorCreatedտհ

Չի եղել որևէ կոնֆլիկտ, չկա որևէ լարվածություն. Այսօրվա ասուլիսում հայտարարեց Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հարաբերություններին. «Ես վստահ եմ, որ վարչապետն ունի մտահոգություն բիզնես լարվածությունը թուլացնելու»։ Լրագրողի՝ հնարավոր հրաժարականի մասին հարցից հետո Արծվիկ Մինասյանը նշեց. «Հրաժարական տալու խնդիր չկա։ Կառավարության կազմավորումը ենթադրում է նախագահի հրամանագիր՝ վարչապետի համաձայնությամբ։ Ես շարունակում եմ կատարել իմ պարտականությունները, հրաժարական տալու խնդիր չկա։ Այս պահին ես նախարարի պաշտոնակատար եմ։ Եվ կշարունակեմ այնքան, մինչև կլինի կառավարություն։ Որևէ պաշտոն մեզ համար ինքնանպատակ չէ, մեր համաձայնագրի հիմնական նպատակն է բոլոր ուղղություններով գրանցել առաջընթաց։ Մենք ստանձնել ենք կառավարության գործի ամբողջական պատասխանատվություն և կապ չունի, թե որտեղ ենք այդ պահին պաշտոնավարում»։ Արծվիկ Մինասյանը հաստատեց լուրերը՝ եղել է առաջարկ բնապահպանության նախարարություն գնալու. «Ես այդ առաջարկությունը քննարկելու եմ կուսակցությունում։ Այո, պարոն վարչապետը նոր խնդիրների մասով այլ անձի իմ տեղը տեսնելու ցսնկություն է հայտնել»։