Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրդեհ է բռնկվել Գյումրիի բնակելի տնակում. կա տուժած (տեսանյութ)

Մարզեր
hrdeh

Սեպտեմբերի 22-ին`ժամը 17.03-ին Շիրակի Մարզային փրկարարական վարչություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Խրիմյան հայրիկ 6 Ա շենքի հարևանությամբ գտնվող բնակելի տնակում: Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:51-ին, մարվել՝ 18:15-ին: Հրդեհի հետևանքով այրվել են քարաշեն ավտոտնակի վրա կառուցված տնակն ամբողջությամբ` մոտ 100 քառակուսի մետր, տանտերերին պատկանող գույքը, ինչպես նաև` հարևանությամբ գտնվող կից կառույցի տանիքի մի հատվածը` մոտ 50 քառակուսի մետր: Հրդեհի հետևանքով տուժել է տանտիրուհին` 1936 թ ծնված Սիրուն Հարությունյանը, ով տեղափոխվել է «Գյումրի» ԲԿ: Բժշկական կենտրոնից տեղեկացանք, որ ժամը 17:15-ի սահմաններում իրենց մոտ տեղափոխված քաղաքացին ստացել է դեմքի, պարանոցի, կրծքավանդակի առաջնային պատի այրվածքներ: Հիվանդին ցուցաբերվել է համապատասխան բուժօգնություն: Այս պահին առողջական վիճակը գնահատվում է բավարար, ստանում է ստացիոնար բուժում: