Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արայիկ Խանդոյանի հարազատները փորձում են տեսնել նրան. ակցիա

Քաղաքականություն
dataran-nkar

«Մենք Սասնա ծուռ ենք», «Սասնա ծռեր», «Արայիկ», «Արա» վանկարկումներն այս պահին լսվում են Երևանի Արաբկիր և Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի բակում։ Դատարանն այս պահին քննարկում է «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Արա Հակոբյանի և Արայիկ Խանդոյանի խափանման միջոցը ևս երկու ամսով երկարացնելու միջնորդությունը։ Այսօր դատարանում նախատեսված է նաև խմբի մյուս անդամների՝ Վարուժան Ավետիսյանի, Գագիկ Եղիազարյանի խափանման միջոցները ևս երկու ամսով երկարացնելու միջնորդությունները։ Քանի որ Արայիկ Խանդոյանի հարազատները չկարողացան տեսնել նրան, այս պահին նրանք տեղափոխվել են դատարանի հետնամաս և բարձրացել պատին՝ նրան տեսնելու համար։