Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բյուջեից 1 միլիարդ՝ Մարզահամերգային համալիրի գույքի համար (տեսանյութ)

Քաղաքականություն
go

ՀՀ պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանն այսօրվա կառավարության նիստում ներկայացրեց նախագիծ, որը վերաբերում էր Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրից ավելի քան 1 մլրդ դրամի շարժական եւ անշարժ գույք գնելուն։ Այս նպատակով ըստ առաջարկի՝ վարչությանը ավելի քան մեկ միլիարդ դրամ պետք է հատկացվի: Հիշեցնենք մարզահամերգային համալիրը ճանաչվել է  սնանկ ու վերանվանվել «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՊՈԱԿ: Ու հիմա կառավարությունը պատրաստվում է բյուջեի միջոցներից գնել սնանկացած ՊՈԱԿ-ի գույքը եւ այն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել նորից նրան: Վարչապետը դիտողություն ուներ. «Այդ միլիարդները ի՞նչ շարժական տեխնիկա է: Ես հասկանում եմ, որ դա բեռ է ու բարդ է բիզնես ծառայության համար, սակայն այլ տարբերակ չունենք, մենք պետք է ճիշտ կառավարիչ ունենանք: Ամբողջ աշխարհում համալիրները փող են աշխատում: Այս ոլորտը պետք է տանք մի կառավարչի, ասենք՝ մեզնից փող մի ուզի, հլը մի բան էլ դու շահույթ ունեցի ու մի հատ էլ հարկ տուր»: