Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՔԿ. Գյումրու դեպքով հարուցվել է քրգործ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշով

Կարևոր լուրեր Պաշտոնական
default-5

Սեպտեմբերի 20-ին՝ ժամը 13։20-ի սահմաններում, Գյումրիի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ գլխի շրջանում հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել Ա.Գրիգորյանի դիակը։ Ահազանգի հիման վրա ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ երիտասարդը հրազենային վնասվածքն ստացել է իրենց առանձնատան նկուղում արձակված կրակոցի արդյունքում։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են արյան հետքեր, «Մակարով» տեսակի ատրճանակ՝ լիցքավորված փամփուշտներով, 1 պարկուճ։ Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին և 235-րդ հոդվածի 1-ին մասերով ։ Հոդված 110 Ինքնասպանության հասցնելը

  1. Սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությանը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին ուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությանբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը։ 
Հոդված 235 Ապօրինի կերպով զենք ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը, կամ կրելը Դեպքի վայրի զննությամբ վերցվել են անհրաժեշտ փորձանմուշներ, և քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են փորձաքննություններ։ Այս թեմայով կարդացեք նաեւ -- ԲՀԿ թեկնածուի որդին հայտնաբերվել է տան նկուղում