Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԲՀԿ թեկնածուի որդու դին հայտնաբերվել է տան նկուղում. Ցայգ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
ca

Այսօր հրազենային վիրավորումից մահացել է Գյումրու ՏԻՄ ընտրություններում ԲՀԿ ցուցակը գլխավորող թեկնածու Վարդևան Գրիգորյանի կրտսեր որդին: Արշակ Գրիգորյանին «Գյումրի» բժշկական կենտրոն են տեղափոխել հարազատները` գլխի աջ քունքային հատվածում ստացած վնասվածքով: Նրա կյանքը փրկել չի հաջողվել: Շիրակի մարզի դատախազի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Գաբրիելյանի փոխանցմամբ հարուցվել է քրեական գործ ՔՕ 110-րդ հոդվածի 1-ին և 235-րդ հոդվածի 1-ին մասերով: Կարեն Գաբրիելյանը մեր գործընկերոջը տեղեկացրել է նաև, որ դեպքի վայր համարվում է Գրիգորյանների տան բակի նկուղը: Այնտեղ են հայտնաբերել վիրավոր Արշակ Գրիգորյանին: Կատարվում է նախաքննություն: :