Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ձերբակալվածը Մանվել Գրիգորյանի կողմնակիցներից է

Կարևոր լուրեր Քաղաքականություն
manvel

Երևան-Էջմիածին ավտոճանապարհին սեպտեմբերի 16-ի ուշ երեկոյան տեղի ունեցած զինված միջադեպի առթիվ  այսօր ձերբակալված Կ.Արմենակյանը Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի կողմնակիցներից է։ Էջմիածնի քաղաքապետարանի լրատվության բաժնի պետ Վարդան Վարդանյանը «Ա1+»-ին հայտնեց, որ իրենք կողմնակից են օբյեկտիվ քննություն եւ դատավարություն անցկացնելուն՝ մեղավորներին պատժելու համար։ «Իրոք, եթե սխալ է արել, պետք է պատասխան տա»,- նշեց Վարդան Վարդանյանը։ Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից այսօր  տեղեկացրել էին, որ միջադեպին մասնակից անձանց բնակարաններում կատարվել են խուզարկություններ, որի արդյունքում քաղաքացի Կ. Արմենակյանի բնակարանում հայտնաբերվել է ռազմամթերք եւ նա ձերբակալվել է։