Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քրեական Էջմիածին. «Մեկը հետեւից բռնել է, մյուսն ուսը կծել է» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Untitledcec

«Հենց հիմա Աբգարյան Հրաչը, որի եղբոր տղան երեկ կրակել է քաղաքապետ Կարեն Գրիգորյանի մեքենայի վրա, մտնում է ընտրական տեղամասեր (19/16 ՏԸՀ, 6-րդ մանկապարտեզ) եւ ասում, որ դադարեցրեք ընտրություններին պատրաստվելը, ոչ մի ընտրություն չի լինելու»,-«Ա1+»-ին ահազանգեց քաղաքապետարանի լրատվական ծառայության պետ Վարդան Վարդանյանը: Նա տեսել է նաեւ, թե ինչպես են Արթուր Թումանյանի կողմնակիցները շաբաթ օրով, երբ քարոզչությունն արգելված է, նախընտրական պաստառներ բաժանում Էջմիածին քաղաքի բնակելի թաղամասերում: Ի դեպ, Վարդան Վարդանյանը փոք-ինչ մանրամասնեց, թե ինչպես են քաղաքացիները խլել քաղաքապետի մեքենայի վրա կրակած զենքը Արթուր Թովմասյանի կողմնակիցների ձեռքից. «Մեկը հետեւից բռնել է, մյուսն ուսը կծել է, երրորդն էլ խփել է ու վերցրել ատրճանակը»: Կարդացեք նաեւ Կրակել են Մանվել Գրիգորյանի որդու մեքենայի վրա. մյուս թեկնածուն հիվանդանոցում է.