Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արարատ Խանդոյանը դադարեցրել է հացադուլը

Քաղաքականություն
ararat

4  օր հացադուլի մեջ գտնվելուց հետո «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի եղբայրը՝ Արարատ Խանդոյանը, դադարեցրել է հացադուլը: Ինչպես «Ա1+»-ի հետ զրույցում նշեց նրա պաշտպան Արա Ղարագյոզյանը, Արարատ Խանդոյանը հացադուլը դադարեցրել է պաշտպանների եւ կնոջ հորդորներից հետո: «Նա Արցախյան ազատամարտի մասնակից է, ստացել է բեկորային և հրազենային վիրավորումներ,  հեռացված է  ձախ երիկամը,  փայծաղը, լյարդի մի մասը: Այս պայմաններում նրան չի կարելի մնալ  հացադուլի մեջ»,- ասաց պաշտպանը: Հիշեցնենք, որ Արարատ Խանդոյանը մեղադրվում է հուլիսի 21-ին Խորենացի փողոցում տեղի ունեցած բախումների ժամանակ զանգվածային անկարգություններին մասնակցելու համար։ Գործով նախաքննությունն արդեն ավարտվել է, եւ մեղադրական եզրակացությունը հաստատելուց հետո գործը կուղարկվի դատարան: Ի դեպ, նախաքննական մարմինը դիմել է դատարան՝ Արարատ Խանդոյանի խափանման միջոցը եւս մեկ ամսով երկարացնելու համար: Միջնորդության քննարկումը տեղի կունենա սեպտեմբերի 15-ին: