Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սեպտեմբերին Հայաստանում դեռ ամառ կլինի (տեսանյութ)

Հասարակություն
summer

«Սեպտեմբերն իր կլիմայական պարամետրերով Տավուշի, Սյունիքի հովտային շրջաններում, Արագածոտնում եւ Երևանում համարվում է ամառ»,-այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

Նրա խոսքով՝ աշնան շունչը կզգացվի  միայն լեռնային շրջաններում՝ Շիրակի,Կոտայքի մարզերում: «Սեպտեմբերի առաջին տասնօրյակում սպասվում են եղանակի տատանումներ՝ ամպրոպ և տեղումներ, երկրորդ տասնօրյակում կնկատվի ջերմաստիճանի բարձրացում, իսկ երրորդ տասնօրյակում ջերմաստիճանը կնվազի»,-նշեց Սուրենյանը:

Անդրադառնալով սեպտեմբերի 1-5-ը սպասվող եղանակին՝ Գագիկ Սուրենյանը նշեց, որ Հանրապետության տարածք կներթափանցի սառը ցիկլոն, որի ազդեցությունը կզգացվի միայն երեկոյան ժամերին: Սեպտեմբեր ամսվա առաջին կեսին օդի ջերմաստիճանը Արմավիրում, Վայոց ձորում, Արագածոտնում և Երևանում կլինի +33-ից +35 աստիճան, Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում՝ +22-ից +26, Լոռիում՝ +22-ից +25, Տավուշում՝ +26-ից +30, Սյունիքում՝ +33-ից +35: Սուրենյանը հավելեց, որ 2006 թվականից ի վեր նման շոգ օգոստոս Հայաստանում չի գրանցվել, ինչը նորմայից շեղում է համարվում: