Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵՄ դեսպանը հետաքրքվել է հուլիսյան դեպքերի իրավական գործընթնացներով

Պաշտոնական
3-9

Արդարադատության նախարարն ընդունել է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն օգոստոսի 30-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին: Արփինե Հովհաննիսյանը կարևորել է ՀՀ արդարադատության նախարարության և Եվրամիության համագործակցության շրջանակում իրականացված ծրագրերը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում կատարվելիք փոփոխությունների ընթացքը, ինչպես նաև անդրադարձել դատաիրավական ոլորտում իրականացվող բարեփոխումներին: Պյոտր Սվիտալսկին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ Եվրամիությունը շահագրգռված է դատաիրավական բարեփոխմանն ուղղված ծրագրերին աջակցելու հարցում: Հանդիպման ավարտին դեսպանը հետաքրքվել է նաև հուլիսյան իրադարձություններին հաջորդած իրավական գործընթնացներով: Արփինե Հովհաննիսյանը հավաստիացրել է, որ թեև բարձրացված հարցն Արդարադատության նախարարության իրավասության շրջանակում չէ, այդուհանդերձ, բոլոր դեպքերի առնչությամբ կանցկացվի արժանահավատ ու անաչառ հետաքննություն և կապահովվի արդար դատաքննություն:   ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարականության հետ կապերի վարչություն