Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դպրոցների նկատմամբ կա մեծ ճնշում. ԿԳ նախարար

Հասարակություն
levon-mkrtchyan-1

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր «Մոսկվայի տուն» մշակութագորածարարական կենտրոնում ներկա է գտնվել Երևանի հանրակրթական դպրոցների տնօրենների օգոստոսյան խորհրդակցությանը։ Լևոն Մկրտչյանն իր խոսքում անդրադարձել է կրթության համակարգի հիմնական խնդիրներին, ներկայացրել իրավական և ծրագրային վերջին փոփոխությունները, դրանցից բխող հաջորդ քայլերը, որոնք պետք է կատարվեն առաջիկայում: Ծրագրային փաստատթղթերից ԿԳ նախարարն առանձնացրել է վերջերս Կառավարության կողմից ընդունված կրթության որակավորման ազգային շրջանակը, կրթության զարգացման 2016-2025 թվականների ռազամավարական ծրագիրը, որն առաջիկայում կներկայացվի կառավարության հաստատմանը: Այս երկու փաստաթղթերին հաջորդելու է կրթակարգի ընդունումը, որով կամբողջանա հանրակրթության կարևոր փաստաթղթերի եռյակը. «Պետք է ընդհանուր քաղաքական ուղղվածության մեջ կարևորենք առաջնահերթությունները՝ հստակեցնենք կրթության առաքելությունն ու նպատակը: Հանրակթության համակարգում վերջին տարիներին բավականաչափ փոխվել ու այսօր էլ շարունակվում են փոխվել կրթական չափորոշիչները: Այդ փոփոխությունները հաճախ կատարվել են ոչ կանոնակարգված և ստեղծվել է մի վիճակ, երբ մենք չգիտենք, թե ինչու է այս կամ այն առարկան, այս կամ այն ծավալով հայտնվել դպրոցական դասացուցակում: Այս իմաստով դպրոցների նկատմամբ կա մեծ ճնշում. ամեն առարկայի թիկունքում կանգնած է այս կամ այն հզոր ուժը՝ միջազգային կառույցներ, պետություն, եկեղեցի: Բայց մենք պետք է հասկանանք, որ չափորոշիչների հանրագումարը չի կարող  գերազանցել աշակերտի շաբաթական թույլատրելի ծանրաբեռնվածության ծավալը: Մեզ մոտ բոլոր տեսակի նոր առարկաների ներմուծումը, ինչպես ցույց է տալիս փորձը, կատարվել է բնագիտական առարկաների հաշվին: Այդ իմաստով մենք այսօր կանգնած ենք լուրջ խնդրի առջև. պիտի հասկանանք, ապագայում մեր երկրի գերակա խնդիրների լուծման համար որ ուղղություններն են առաջնային: Մենք պիտի՞ կարողանանք մեր ատոմակայանը պահպանել ու զարգացնել, պիտի՞ կարողանանք զենքի արտադրություն կազմակերպել: Մենք պարտավոր ենք զարգացնել բնական գիտությունենրի ուղղությունը՝ սկսած կրտսեր դպրոցից, և դրա ծավալը պետք է լինի անձեռնմխելի ու այն արձանագրվի պետական կրթակարգում: Մենք պետք է ամրագրենք նաև հումանիտար և հայագիտական առարկաների պարտադիր ծավալը»,-իր խոսքում ընդգծել է նախարարը: ԿԳՆ