Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սա մտնելու է պատմության մեջ». «Ֆուտբոլի ակադեմիա 2»  (տեսանյութ)

Սպորտ
Futbolistner-nkar

  13-ամյա Հարություն Գրիգորյանի մոտ ֆուտբոլի հանդեպ սերը մանկուց է։ Իսկ  5 տարի է` զբաղվում է սիրելի մարզաձեւով։ «Շատ էի լսում ընկերներիցս, որ բոլորը հետաքրքրվում էին ֆուտբոլով, և որոշեցի գամ»,-ասում է նա։ Օրեր առաջ նա իր  թիմի  հետ հասել է  հաջողության։ Մանկապատանեկան ֆուտբոլի առաջնությունում «Ֆուտբոլի ակադեմիա 2» թիմը  հաղթող է  ճանաչվել։ «Դժվար էր, բայց բոլորս մեր ուժերը ներդրեցինք խաղի մեջ»։ Հաղթող թիմի մարզիչը հպարտանում  է. պատանիներն արդարացրին իր բոլոր սպասումները. «Ակադեմիան 6-7 տարի է՝ կա։ Սա իրոք, մտնելու է պատմության մեջ, ակադեմիայի առաջին չեմպիոններն են»,-շեշտեց Հենրիկ Բերբերյանը։ Նա չի հերքում՝ որոշ խնդիրներ կան ֆուտբոլիստների համար, սակայն դա նրանց չի խանգարում լավ արդյունքներ ունենալու։       Մանրամասները՝ տեսանյութում