Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անդրիաս Ղուկասյանի մոտ պաթոլոգիական շեղումներ չեն հայտնաբերվել. ՔԿՎ

Պաշտոնական
fab0912a0766a5f78a1cc9e6b1855d53

ՀՀ ԱՆ  «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Անդրիաս Ղուկասյանի առողջական վիճակի վերաբերյալ վերջինիս կնոջ՝ Անահիտ Թարխանյանի՝ ՄԻՊ աշխատակազմ ներկայացրած դիմումի մեջ հնչած մտահոգությունների առնչությամբ 27.08.2016թ. տեղեկացրել էինք, որ վերջինիս առողջական վիճակը բավարար է, ենթարկվել էր արյան և մեզի լաբորատոր հետազոտության, ինչի արդյունքում պարզվել էր, որ կլինիկական ցուցանիշները գտնվում էին նորմայի սահմաններում: Այսօր` օգոստոսի 29-ին ՀՀ ԱՆ  «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Անդրիաս Ղուկասյանը ենթարկվել է  նաև սոնոգրոֆիկ հետազոտության, ինչի արդյունքում պաթոլոգիական շեղումներ չեն հայտնաբերվել: ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին