Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արայիկ Խանդոյանը շանս ունի հաղթելու. Էդմոն Մարուքյան (տեսանյութ)

Քաղաքականություն
Arayik-Khandoyan

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը 5 մարզերի  ՏԻՄ ընտրություններում առաջադրել է   53 թեկնածու:   Կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը նշում է՝ իրենք թեկնածուներն առաջադրել են ոչ միայն մասնակցելու, այլ նաեւ հաղթելու համար: Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում կուսակցությունը թեկնածու չունի, բայց եթե ունենային էլ,  կհանեին, վստահեցնում է Էդմոն Մարուքյանը,  քանի որ այնտեղ առաջադրվել է   Միայնակ Գայլ Արայիկ Խանդոյանը: «Շատ սիմվոլիկ նշանակություն ունի միայնակ Գայլի մասնակցությունը, որովհետեւ նա քրեակատարողական հիմնարկից է ընտրություններին մասնակցում: Մենք Հայաստանում նման նախադեպ չենք ունեցել, բայց փորձ ունեցել ենք, որ փորձ է արվել:  Ես կարծում եմ, որ շանս կա, որ նա կարող է հաղթել ընտրություններում, որովհետեւ գյուղը միասնական կարող է կանգնել եւ իր ձայնը տալ այսպես ասած տուժածին: Նա իրավախախտման զոհի կարգավիճակ ունի, որովհետեւ դատավարական իրավունքի խախտման հետ խնդիրներ կան»,- «Ա1+»-ին ասաց ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը: «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահը վստահեցնում է՝ ծանոթ մարդկանց կասեն  իրենց ձայնը տալ Արայիկ Խանդոյանին: Միեւնույն ժամանակ,  նա չի կիսում զենքով փոփոխությունների հասնելու մեթոդը. «Այլապես մենք ինքներս կդիմենք նման քայլերի եւ ընդհանրապես նման կուսակցություն չէինք ստեղծի: Մենք նպատակ ունենք քաղաքական գործընթացներում ներգրավված լինելով, ներառական պրոցեսը տանելով , հնարավորինս շատ համախմբելով  հասնել փոփոխությունների: Փոքր եւ մեծ համայնքներում հաղթել ընտրություններում եւ համակարգը մաս առ մաս առողջացնել»: Նրա խոսքով՝ համակարգը ներքեւից պետք է առողջացնել: Իսկ Վանաձորում եղբոր՝ «Լուսավոր Հայաստանի» թեկնածու Քրիստ Մարուքյանի շանսերը բավականին բարձր է  գնահատում: Համոզված է՝ հանրապետական կուսակցությունը պարտվելու է, իսկ «Լուսավոր Հայաստանը»՝ հաղթելու: