Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Էջմիածնում շուտով ամուսնություններն էլ կլինեն նշանակովի»

Քաղաքականություն
6rZvZ6E-FIE

ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը չի կարծում, թե առաջիկա ՏԻՄ ընտրություններն արդար կանցնեն. «Էջմիածնում խանություն է: Շուտով ամուսնություններն էլ կլինեն ոչ թե ընտրությամբ, այլ նշանակովի: Ոստիկանապետը կմտնի, կասի՝ դու սրա հետ ամուսնացիր, դու՝ նրա»: Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, որը չի կարողացել առաջադրվել քաղաքապետի ընտրություններում, նշում է, թե իր իրավունքները խախտվել են, Ազատ Արշակյանը պատասխանեց. «Փոխանակ խոսեն Գյումրին բարեկարգելու մասին, Վարդան Ղուկասյանը ասում է, թե ՀՀԿ-ն վախենում է իրենից: Եթե ՀՀԿ-ն մեկ հոգուց վախենում է, դա վախենալի է, մենք բոլորս պետք է վախենանք»: