Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 693 հազար դրամ

Պաշտոնական
75eb4518a3e0e42eda91bf85dd93af54

ՀՀ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՀԱՅՏՆԱԲԵՐԱԾ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ 1.78ՄԼՆ.ԴՐԱՄԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒԳԱՆՔԻ 20 ՈՐՈՇՈՒՄ      ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 22-26.08.2016թ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների քննության արդյունքում  կայացվել է 1.78մլն.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 20 որոշում և հաշվարկվել 640.0հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես`   Հողերի պահպանության ոլորտ.   Կազմվել է վարչական տուգանքի 2 որոշում`  80.0 հազ. դրամ  ընդհանուր գումարի  և    հաշվարկվել է 60.0 հազ. դրամի շրջակա միջավայրին պատճառված վնաս , որից` Տավուշի տարածքային բաժնի հայտնաբերած խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում: Կոտայքի տարածքային բաժնի հայտնաբերած խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 60.0հազ. դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ. Կազմվել է վարչական տուգանքի 3 որոշում` 150.0հազ.դր. ընդհանուր գումարով, որից`  Կոտայքի տարածքային բաժնի հայտնաբերած առանց անթափանց ծածկոցի սորուն նյութեր տեղափոխելու համար 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր. ընդհանուր գումարով  վարչական տուգանքի 2  որոշում: Արարատի տարածքային բաժնի հայտնաբերած  խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:   Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար՝   Կազմվել է վարչական տուգանքի 1 որոշում՝ 150.0 հազ.դրամի,  որից՝    Շիրակի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 150.0 հազ.դրամ գումարի վարչական տուգանքի որոշում: Փայտանյութի ապօրինի տեղափոխում՝    Կազմվել է վարչական տուգանքի 14 որոշում՝ 1.400.0հազ.դրամ ընդհանուր գումարով և հաշվարկվել է 576.0hազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին պատճառած վնաս, որից՝ Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված 2 դեպքի համար  2 ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 200.0հազ.դրամի վարչական տուգանքի 2 որոշում: Անտառների և կենսաբազմազանության վերահսկողության բաժնի կողմից ստուգայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների  համար 10 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 1000.0հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 10 որոշում և հաշվարկվել է 504.0 հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Գեղարքունիքի տարածքային բաժնի վերահսկողական աշխատանքների իրականացման ընթացքում արձանագրված ապօրինի տեղափոխման  1 դեպքի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հզ.դր. գումարի վարչական տուգանքի 1 որոշում և հաշվարկվել է 36.0հազ.դր.գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Արարատի տարածքային բաժնի կողմից ստուգայցերի արդյունքում հայտնաբերված խախտման  համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է  100.0հազ.դրամի վարչական տուգանքի մեկ որոշում և հաշվարկվել է 36.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Ապօրինի որսի իրականացման համար    Հաշվարկվել է 4.0 հազ.դր.գումարի 1 վնասի արձանագրություն շրջակա միջավայրին հասցված վնասի համար,որից` Վայոց ձորի տարածքային բաժնի և Ոստիկանության  Եղեգնաձորի  բաժնի հետ համատեղ ստուգայցի արդյունքում հայտնաբերվել է մեկ ապօրինի  ձկնորսության դեպք: Հաշվարկվել է 4.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից  հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 693.0հազ.դրամ: