Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղցկեղը կարող է բուժվել, եթե ունես շատ փող (տեսանյութ)

Հասարակություն
Region-Capture-17

Անի Հայկունին մեկ տարի առաջ պատրաստվում էր մեկնել Մեծ Բրիտանիա՝ ուսման նպատակով, երբ բժիշկներն ախտորոշեցին ՝ կրծքագեղձի քաղցկեղ: Այսօր նա գրեթե հաղթահարել է հիվանդությունը: Իհարկե մեծ ազդեցություն է ունեցել  պայքարելու  ցանկությունը, բայց այսօր  նա խոստովանում է՝ արդյունքի չէր հասնի, եթե  չլինեին ընկերները: «Իմ բուժման համար ընկերներս կազմակերպեցին դրամահավաք, որպեսզի ծախսերը կարողանանք հոգալ, խոսքը տասնյակ հազարավոր դոլարների մաին է»: Բուժման համար գումար չունենալու խնդրին Հայաստանում բախվում են քաղցկեղ ունեցող գրեթե բոլոր  մարդիկ: Պետությունն իր վրա վերցրել է միայն սոցիալապես անապահով խավի բուժման ծախսերը: Մյուսները պետությունից քիմեոթերապիայի մի կուրսի համար ստանում են 30 հազար դրամ, վիրահատական միջամտության համար՝115 հազար դրամ: Օնկոլոգիայի ազգային կետրոնում ստացիոնար բուժում տարեկան ստանում է մոտ 10.000 քաղցկեղ ունեցող մարդ: 2015 թվականին հիվանդների թիվը եղել է՝  8372: Ինստիտուտի փոխտնօրենը  չի հերքում՝ նրանց մեծ մասը  սոցիալապես անապահով խավի մեջ չի մտնում, բայց նաեւ վճարունակ չէ: «Մենք ունենք հնարավորություն զեղջելու, եւ ամբողջ օրը զբաղված ենք դրանով, զեղջում ենք, բայց էտ ամենը բացասական է ազդում մեր հիմնարկի վրա, եթե ես պետք է առնեմ այս կամ այն սարքը, որպեսզի ավելի լավ բուժենք, էլ չենք կարողանում առնենք: Մենք փորձում ենք մի բան անել, բայց կարծում եմ պետության հայացքը պետք է շուռ գա դեպի ուռուցքաբանությունը»,-ասում է Գագիկ Բազիկյան Օնկոլոգիայի ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ : Ամբողջ աշխարհում տարեկան 12 մլն քաղցկեղի դեպք է գրանցվում: Նրանցից 7 մլն-ը մահանում են: 20 տարի առաջվա հետ համեմատ՝ Հայաստանում քաղցկեղի դեպքերը երկու անգամ աճել են, բայց պակասել են մահացությունները: Բժիշկները պնդում են՝ պատճառը վաղ ախտորոշումն է: Ուստի նրանք հորդորում են աչալուրջ լինել եւ հաճախ հետազոտվել: