Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԲՀԿ-ն քննարկել է Նաիրիտի եւ Վանաձոր-Քիմպրոմի խնդիրները

Քաղաքականություն
c8adf92c5885b51d9ebc62d82cd87818

Այսօր ԲՀԿ խմբակցությունը նախաձեռնել էր քննարկում, որին մասնակցում էր նաեւ Էներգետիայի եւ բնական պաշարների նախարար Լեւոն Յոլյանը։ Քննարկվել են հանրապետության կարեւորագույն արդյունաբերական ձեռնարկությունների՝ Նաիրիտի եւ Վանաձոր-Քիմպրոմի վերագործարկման հնարավորությունները եւ նշյալ ձեռնարկությունների հետ կապված՝ աշխատակիցների պահանջները։ Մասնավորապես՝ աշխատակիցների աշխատավարձերի պարտքերի, պետական բյուջեի  պարտավորությունների, ինչպես նաեւ՝  մի շարք այլ հարցեր։ Տարբեր շահագրգիռ կազմակերպությունների հետ քննարկումների արդյունքում, ԲՀԿ պատգամավորները կառավարության ներկայացուցչին ներկայացրեցին իրենց առաջարկներն ու  համալիր մոտեցումները՝ նշյալ ձեռնարկությունների հնարավոր վերագործարկման, ինչպես նաեւ՝ անհրաժեշտ ներդրումների ներգրավման համար։ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարը ներկայացրեց այս պահին Նաիրիտի եւ Վանաձորի Քիմպրոմի  հետ կապված առկա իրավիճակն ու հնարավոր զարգացումները։ ԲՀԿ պատգամավորներն առաջիկայում կայցելեն  Նաիրիտ գործարան եւ Վանաձոր- Քիմպրոմ՝ տեղում քննարկելու ստեղծված իրավիճակն ու խորհրդարանում կրկին  նշյալ հարցերը  հրատապ եւ օրակարգային դարձնելու համար։ ԲՀԿ մամուլի ծառայություն