Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սոս Սարգսյան. «Հայ թատրոնը 300 տարեկան է». ռետրո (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
Sos-Sargsyan

Անվանի դերասան Սոս Սարգսյանը 2000-ի այս օրերին չէր հավատում, որ հայ թատրոնը 2 հազար տարեկան է. Ես չեմ հավատում այդ երկու հազար տարվա պատմությանը: Մեր թատրոնի ծաղկումն սկսվեց այն ժամանակ, երբ Պոլսում սկսվեց մշակութային հայկական կյանք, Թիֆլիսում սկսվեց մշակութային կյանք արդեն 18-րդ դարի կեսերից եւ մեր ժամանակները: Այսինքն, հայոց թատրոնը որ ինձ հարցնեք, ես կասեմ, որ ունի երեք հարյուր տարվա պատմություն,ձգելով կասեի, սա է հայոց թատրոնը, իսկ թե այ էն խորը դարերում ի՞նչ է եղել, ոչ մեկին հայտնի չէ: Ո՞վ է հորինել էդ երկու հազար տարվա պատմությունը: -Մենք դրա ժառանգը չե՞նք: -Չէ, չունենք էնտեղից էկած որեւէ բան, որի վրա հենվենք ասենք, այ սա ենք մենք: Ձեւավորվել է հայոց թատրոնը այ էս դարերում, մանավանդ էս վերջին 70 տարում, երբ ձեւավորվեց հայոց թատրոնը: Եվ այդ երեքհարյուրամյա թատրոնն, ըստ մեծ դերասանի, անկախությունից հետո արդեն ճգնաժամի մեջ էր, թեպետ ճգնաժամը ոչ միայն Հայաստանում էր Որ ասում եք թատրոնի ճգնաժամ, թատրոնը դրամատուրգիա է, թատերագրություն է, եթե կա այդ թատերագրությունը կծնվի նոր թատրոնը, ինչպես ասենք, Մոսկվայի Գեղարվեստի թատրոնը ծնվեց, որովհետեւ կար Չեխովը, կար Գորկին: Հիմա հայոց թատրոնն ի՞նչ է, Հայոց թատրոնը դա Սունդուկյան է, ժամանակին Շիրվանզադե էր, Պարոնյան է, Շանթ է, իր ժամանակի մեջ: Այսօր էլ պետք ա այդ նոր պիեսները, նոր թատերագիրները մեր ժամանակի, մեր այսօրվա մասին, որպեսզի ծնվի այսօրվա թատրոնը: Սոս Սարգսյանը Դաշնակցության անդամ էր, եւ այդ փաստից նա բոլորովին վատ չէր զգում այդ օրերին, անդամությունն ազատ բեմին չէր խանգարում -Այսինքն, Դաշնակցությունը ձեր կարծիքով չունի՞ դիսցիպլինար, տոտալիտար ինչ-որ մոմենտներ: -Իմ կարծիքով ունի դիսցիպլինա, բայց դա ճնշում չէ անհատի վրա: Ընդհակառակը կուսակցության մեջ շատ դեմոկրատական հարաբերություններ են տիրում եւ մարդն իրեն ճնշված չի զգում, ընդհակառակը մարդն իրավունք ունի իր կարծիքն ունենալ, իր միտքն ունենալ: Դաշնակցության հետ նա քայլել է անկախ Հայաստանի պատմության միջով, եղել է նախագահի թեկնածու իմանալով, որ հաղթելու ոչ մի հնարավորություն չկա Ես էլ գիտեի, կուսակցությունն էլ գիտեր, որ հասկանում էր որ ժամանակը Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակն է, ոչ իմ ժամանակն է, ոչ կուսակցության, բայց էդպես մենք մտածեցինք, որ խուսափել էլ չի կարելի պայքարից: 2000 թվականի այս օրերին նախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ամենաամուր հենարան համարվող Դաշնակցությանը Սոս Սարգսյանն իշխանություն չէր համարում՝ իշխանության ի՞նչ լծակ ունի կուսակցությունը Չունի իշխանության մեջ այն լծակները, որ կարող են որ կարողանա էֆեկտիվ զգալի կերպով ազդեցություն գործել քաղաքկանության, ներքին քաղաքականության վրա: Դաշնակցությունն ինչպես գիտեք հավատաց Քոչարյանին, վստահեց Քոչարյանին: Դերասանն, ի դեպ, արդեն 10 տարի ղեկավարում էր իր հիմնադրած Համազգային թատրոնը, բայց կինոյից մի քիչ հեռացել էր Ժամանակակից դրամատուրգիայում ինձ համար դեր եմ փնտրում, չեմ գտնում: Կարծում եմ, որ հաջորդ տարվա մեջ այնուամենայնիվ էդ դերը կլինի: -Դա հայկակա՞ն է լինելու, թե թարգմանած: -Դե ուզում եմ, որ հայկական լինի: Հետագա 13 տարիներին Սոս Սարգսյանը գտնում է  այդպիսի 4-5 կինոնկար։ Սակայն այդպես էլ չի նկարահանվում գովազդային որեւէ հոլովակում։ Մեծ դերասանը մահանում է 2013-ի սեպտեմբերին։