Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բանկը գրաված Արամ Պետրոսյանը հանձնվել է ոստիկանությանը (տեսանյութ)

Հասարակություն
eoagxqrxmlzgg4v7xvht7q

Մոսկվայում տղամարդը ներխուժել է ռուսական Սիթիբանկի մոսկովյան մասնաճյուղ և գրավել այն: Ըստ ռուսական լրատվամիջոցների, բանակցություններից հետո նա ազատ է արձակել պատանդներին եւ հանձնվել ոստիկանությանը: ___________________ Lenta.ru-ն տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես է կոստյումով տղամարդը, ով 55-60 տարեկան կլինի, և որի պարանոցից սքոչապատ տուփ է կախված, մտնում բանկ: Պատանդներից մեկի հարցին, թե ինչ է նա ուզում, տղամարդը պատասխանում է, որ «եկել է ոչ թե բանկը թալանելու, այլ գրավելու այն»: Իրավապահ մարմինների աղբյուրը տեղեկացրել է, որ տղամարդը ասում է, որ ինքը ձեռներեց է Մերձմոսկովյան տարածաշրջանից և մինչև վերջերս զբաղվել է բժշկական նշանակության արտադրությամբ: Տղամարդու խոսքով` վերջերս սնանկացել է, ինչով էլ պայմանավորված պահանջում է ֆիզիկական անձանց սնանկացման ինստիտուտ ստեղծել: Интерфакс գործակալության տվյալներով`բանկը գրաված տղամարդը հայազգի Արամ Պետրոսյանն է: Ինչպես գործակալությանը հայտնել են իրավապահ մարմիններից` Պետրոսյանի մոտ բիզնեսի հետ կապված խնդիրներ են առաջացել 4 տարի առաջ, և վերջինս մեծ պարտքեր է կուտակել: Օգոստոսի 24-ին գործարարը YouTube-ում տեսաուղերձ է հրապարակել` ուղղված Վլադիմիր Պուտինին, որով զգուշացրել է, որ մտադիր է «կտրուկ քայլի դիմել` խախտելով ՌԴ Քրեական օրենսգիրքը»: Դեռ  2011 թվականին նա մեկ այլ տեսահաղորդում էր տարածել ուղղված  Վլադիմիր Պուտինին: