Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էդվարդ Եգորյան. «95-ի իմ պայքարը պարտությամբ ավարտվեց». ռետրո (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
egoryan

1999-ի խորհրդարանի մայիսյան ընտրություններն Էդվարդ Եգորյանի «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունը բոյկոտելու մտադրություն չուներ Եթե բոյկոտում ես եւ քեզ համարում ես քաղաքական ուժ, ապա այդ ի՞նչ տեխնոլոգիայով դու պետք է փոփոխություններ իրականացնես, եթե դա հեղափոխական ճանապարհն է, ես չեմ ընդունում։ Բոյկոտողներն ասում էին, որ ընտրություններին մասնակցողը համաձայն է խաղալ իշխանության խաղի կանոններով եւ պարտվելու դեպքում բողոքելու տեղ չէր ունենա Եթե մենք էլ չենք մասնակցում, եթե բոլոր հանձնաժողովները կերտելու է իշխանությունը, բոլոր անդամներին կերտելու է իշխանությունը, ապա տեղի կունենա մի գործարք, որտեղ անհասկանալի է, թե քանի հոգի կգան քվեարկության, ովքեր կընտրվեն, որովհետեւ ամբողջը գործարքով է տեղի ունենում։ Այդ մասնակիցները , բոլորը գործարքի մեջ են եւ բոլորովին հնարավոր չէ ֆիքսել, որ խախտումներ են տեղի ունեցել եւ լավ ու վատ ընտրություններ են եղել։ Պարոն Եգորյանը վտանգավոր է համարում ժողովրդին հուսահատեցնելը այն մտքով, որ իրենից ոչինչ կախված չէ։ Դա կապիտուլացիա է, որը ձեռնտու է իշխանությանը Այդ ժողովրդի քիչ թե շատ նորմալ մասը, որն ուզում է փոփոխություններ, իր տանը կնստի, չի գա, այդ ժամանակ դու ամբողջ քվեարկողների էլեկտորատ թողնում ես ոստիկանությանը, ոստիկանության բարեկամներին, հանցագործներին, հարկային տեսչությանը։ Հեռուստադիտողներից մեկն Էդվարդ Եգորյանին մեղադրում է 1995-ի ընտրությունների կեղծիքների կնքահայրը լինելու մեջ։ Պարոն Եգորյանը տեղեկացնում է, թե ովքեր էին իրական կեղծողները 95 թվականին իմ պայքարը պարտությամբ է ավարտվել, հաղթել են ուժայինները, այդ նույն ուժայիններն այսօր էլ շարունակում են իրենց հաղթարշավը։ Պարոն Եգորյանը նկատի ուներ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանին եւ Ներքին գործերի ու Ազգային անվտանգության նախարար Սերժ Սարգսյանին։ Խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորը արդեն գիտեր, որ ուժեղ արտագաղթի պայմաններում ընտրություններից առաջ ավելի քան 2 միլիոն ընտրող հաշվառելը չափազանցություն էր Այսօր լավագույն դեպքում եւ 98-ին ,եւ 95-ին թիվը միգուցե մի 100 հազարի տարբերություն լինի, լավագույն ամենաակտիվ ընտրությանը այսօր հաշվի առնելով նաեւ ներկայությունը մարդկանց կարող է մասնակցել 1 միլիոն կամ 1 միլիոն 100 հազար մարդ. Իմ կարծիքով սրանց գերազանցումն առնվազն կեղծիքներ են։ Դեռ այն ժամանակ ընդդիմությանը չէր հաջողվում Ընտրական օրենսգրքում ամրագրել Հայաստանից դուրս գտնվողներին ընտրական ցուցակներում չգրանցելու դրույթը։ Հիմնականում նրանց կեղծ քվեներն էլ որոշում էին վերջին երկու ընտրությունների արդյունքները Ես համարում եմ, որ մոտ 400 հազար կեղծ բյուլետեններ են ներկայացվել։ Ի դեպ, ընդդիմադիր կուսակցության ղեկավարը չի հասկանում իշխանամետ Դաշնակցության գաղափարախոսությունը Այս վերջերս ես մի թռուցիկ տեսա, «Հավերժ կռիվ» հասկացությունը, կարծեմ դա ՆԱՏՕ-ի հետ էր կապված, թե Եղեռնի հետ էր կապված, երբ որ Դաշնակցության երիտասարդությունը բաժանում էր։ Այդ «Հավերժ կռիվ» գաղափարը ես ընդհանրապես չեմ ընդունում, չեմ հասկանում ինչի մասին է խոսքը։ Հավերժ կռիվով ուզում ենք ասել, որ 1 միլիոն մարդ է մեկնել Հայաստանից, ուզում ենք մնացած 2,5 միլիո՞ն էլ մեկնել։ Էդվարդ Եգորյանի «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունը 1999-ի խորհրդարանի ընտրություններին Ազգային Ժողով չմտավ։ Նա մահանում է այդ ընտրություններից երեք ամիս հետո։