Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ես յուրահատուկ եմ. Վան Խաչատուր (տեսանյութ)

Կարևոր լուրեր Մշակույթ
van-khachatur

«Ես յուրահատուկ մարդ եմ, իմ կարծիքով, և սա վատն ու լավը լինելու հարցը չի...» Վան Խաչատուրն  այսօր բոլորեց 90 տարին: Նկարիչ, քանդակագործ, ճարտարապետ, արվեստաբան, փիլիսոփա։ 2005-ին Ամերիկյան կենսագրական ինստիտուտի կողմից առաջադրվել է «Տարվա մարդ» կոչման թեկնածու: Իրեն համարում է Հայաստանում մոնումենտալ-դեկորատիվ գեղանկարչության հիմնադիրը և առաջին ավանգարդիստական և աբստրակցիոնիստական աշխատանքների հեղինակը: «Ես չէի կարող կենցաղային տեսարաններ նկարել: Ես ապրում եմ ոչ թե կենցաղային իրադարձություններով, այլ փիլիսոփայական կատեգորիաներով»,-ասում է նա «Մոնումենտալ գեղանկարչությունը ոչ թե իմ ընտրությունն է, այլ իմ էությունը»- ասում է Մատենադարանի շենքում գտնվող հայտնի որմնանկարների ու խճանկարի հեղինակը: Նա հպարտությամբ է հիշում մայրաքաղաքի մուտքի մոտ գտնվող «Ճայի» կոմպոզիցիայի իր ճարտարապետական լուծման մասին: Վան Խաչատուրն ունի իր պատկերացումը նաև ճարտարապետության մասին, և  ամենակարևոր սկզբունքն է շրջակայքի գեղեցկությունը չփչացնելը:   «1991-ին ես բնակարան գնեցի, թանգարան ստեղծեցի և մոտ 3000 գործ նվիրեցի իմ ժողովրդին, - ասում է Վան Խաչատուրը։,-Թանգարանն իմ աշխարհն է, որտեղ ես երջանիկ եմ»: