Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուղիղ միացում.լրագրողների ակցիան Ազատության հրապարակից (տեսանյութ)

Հասարակություն
lragroxneri-akcia

Ազատության հրապարակում այսօր տեղի է ունեցել «Հանուն խոսքի ազատության» հավաքը, որը նախաձեռնել էին հայաստանյան լրատվամիջոցների մի խումբ ղեկավարներ՝ ոչ ասելու բռնություններին, դատապարտելու լրագրողների դեմ իրականացվող հարձակումները, պահանջելու անհապաղ պատժել լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտողներին: [caption id="attachment_1479948" align="alignleft" width="308"]A rally initiated by the Armenian media representatives with slogan 'For the Freedom of Speech' took place on Freedom Square A rally initiated by the Armenian media representatives with slogan 'For the Freedom of Speech' took place on Freedom Square[/caption] Հավաքի ընթացքում կազմակերպիչների անունից հայտարարությամբ է հանդես եկել «Մեդիամաքս» մեդիա ընկերության գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանը: Դավիթ Ալավերդյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ պահանջները չկատարելու դեպքում նախաձեռնող խմբի անդամները դիմելու են այլընտրանքային միջոցների: «Տարբերակները շատ են. դա կարող է լինել բողոքի ակցիա կամ կոչ միջազգային հանրությանը: Մենք բավական լուրջ ենք տրամադրված, սա ունենալու է շարունակություն՝ կանխելու լրագրողների ֆիզիկական անվտանգությանը սպառնացող խնդիրը»,- նշել է Մեդիամաքսի գլխավոր խմբագիրը: [caption id="attachment_1479950" align="alignright" width="308"]A rally initiated by the Armenian media representatives with slogan 'For the Freedom of Speech' took place on Freedom Square A rally initiated by the Armenian media representatives with slogan 'For the Freedom of Speech' took place on Freedom Square[/caption] Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել նաեւ ստորագրահավաք, որի ժամանակ հայտարարության տակ ստորագրել է շուրջ հարյուր մարդ: Նախաձեռնող խմբի անդամներից  «Ժողովուրդ» օրաթերթի խմբագիր Թագուհի Թովմասյանը նշել է, որ հայտարարության տեքստի ստորագրված երեք օրինակները կներկայացվեն ՀՀ նախագահին, կառավարությանը եւ Ազգային ժողովին: Հավաքի նախաձեռնող խմբի անդամներն են «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը, «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը, «168 ժամ» թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը եւ 168.am առցանց կայքի խմբագի [caption id="attachment_1479953" align="alignright" width="308"]A rally initiated by the Armenian media representatives with slogan 'For the Freedom of Speech' took place on Freedom Square A rally initiated by the Armenian media representatives with slogan 'For the Freedom of Speech' took place on Freedom Square[/caption] ր Գառնիկ Գեւորգյանը, «Ժամանակ» օրաթերթի եւ 1in.am կայքի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը, «Ժողովուրդ» օրաթերթի եւ ArmLur.am առցանց կայքի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանը, «Իրատես» թերթի եւ irates.am առցանց կայքի գլխավոր խմբագիր Փիրուզա Մելիքսեթյանը, «Հայկական ժամանակ» օրաթերթի եւ armtimes.com առցանց կայքի գլխավոր խմբագիր Լուսինե Բարսեղյանը, «Հրապարակ» օրաթերթի եւ Hraparak.am առցանց կայքի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը, «Մեդիամաքս» մեդիա ընկերության գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանը, «Չորրորդ իշխանություն» թերթի եւ chi.am առցանց կայքի գլխավոր խմբագիր Շողեր Մաթեւոսյանը, yerkir.am կայքի գլխավոր խմբագիր Ագնեսա Խամոյանը, A1plus.am կայքի տնօրեն Մեսրոպ Մովսեսյանը, Yerkirmedia հեռուստաընկերության լրատվական ծրագրի տնօրեն Գեղամ Մանուկյանը եւ «Հետք»-ի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը: