Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նոր Նորքի բաժնի պետն ազատվել է պաշտոնից՝ Սարի թաղի դեպքի պատճառով

Քաղաքականություն
saritax16

ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով զբաղեցրած պաշտոնից ազատվել է Ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետ Արմեն Վաթյանը։ «Ա1+»-ի հարցին, թե ինչով է պայմանավորված պաշտոնից ազատումը,  ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը պատասխանեց, որ պատճառը աշխատանքային պարտականությունները պատշաճ չկատարելն է. «Ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար, ինչպես նաև Սարի թաղում միջադեպ է տեղի ունեցել լրագրողի հետ, իսկ ինքը տվյալ տարածքի պատասխանատուն է և համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ չի ձեռնարկել»։ Աշոտ Ահարոնյանը հետագա պաշտոնանկությունների մասին կանխատեսումներից խուսափեց։ Հիշեցնենք, ավելի վաղ պաշտոնից ազատվել էր Ոստիկանության Էրեբունու բաժնի պետ Գեւորգ Հակոբյանը: