Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Վրեժխնդրություն, սադիզմի դրսեւորումներ՝ լրագրողների ու հասարակության նկատմամբ»

Քաղաքականություն
678e56a9f59c34d8efac6db62a546944

Երեկվա իրադարձությունները Սարի թաղում, երբ բռնության եւ ծեծի ենթարկվեցին բազմաթիվ քաղաքացիներ եւ լրագրողներ, «Առավոտ» թերթի խմբագիր Արամ Աբրահամյանը համարում է ավազակախմբի ոչ համարժեք ու չափազանց սխալ գործողություններ. «Խստորեն դատապարտում եմ ոստիկանների ու ոչ միայն՝ քաղաքացիական հագուստով անձանց գործողությունները ցուցարարների ու հատկապես լրագրողների նկատմամբ: Թիրախավորված հարձակում էր լրագրողների նկատմամբ, նրանք նպատակ ունեին, որ ուղիղ հեռարձակումները ընդհատվեն, չլինեն լուսանկարներն ու ձայնագրություններ: Նմանատիպ խոչընդոտումներն ուղղակի հիմարություններ էին»: Ըստ նրա՝ կար որոշակի վրեժխնդրություն, սադիզմի դրսեւորումներ լրագրողների ու հասարակության նկատմամբ. «Ես չեմ ասում, թե ոստիկանները չպետք է հսկեն ՊՊԾ գունդը, սակայն նրանք ամեն ինչ պետք է անեն պրոֆեսիոնալ ձեւով, բոլոր  պետք է ունենան համազգեստ ու չանեն այնպես, ինչպես կաներ թաղի խուժանը: Ես կարծում եմ, որ ապօրինությունները ոչ այնքան ոստիկանների, որքան ինչ-որ օլիգարխի անձնակազմի կողմից էր»: