Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՈՒԵՖԱ-ն գործ է հարուցել գերմանական եւ դանիական ակումբների դեմ

Սպորտ
sport-uefa

ՈՒԵՖԱ-ի կարգապահական կոմիտեն գործ է հարուցել գերմանական «Հերտա» եւ դանիական «Բրոնդբյու» ակումբների դեմ: Ինչպես տեղեկացնում է եվրոպական ֆուտբոլի միության պաշտոնական կայքը, Եվրոպայի լիգայի որակավորման 3-րդ փուլում այդ թիմերի խաղի ժամանակ տրիբունաներում անընդհատ խախտվել է կարգուկանոնը: Երկու թիմերի երկրպագուները հրավառվող նյութեր են օգտագործել, դանիացիները բազմիցս տարբեր առարկաներ են նետել խաղադաշտ: ՈՒԵՖԱ-ն գերմանական ակումբին մեղադրանք է ներկայացրել նաեւ խաղը ոչ պատշաճ մակարդակով կազմակերպելու համար: Ինչպես հայտնում է սկզբնաղբյուրը, գործը քննարկվելու է օգոստոսի 18-ին: