Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բողոքի ակցիա՝ Գյումրիում, ոստիկանության շենքի դիմաց. Ասպարեզ (տեսանյութ)

Քաղաքականություն
SAM_2534-1024x768

Գյումրու մտահոգ քաղաքացիները՝ հատկապես երիտասարդները, շարունակում են անհանգստանալ երկրում տիրող ճգնաժամային իրավիճակի համար: Վերջիններս 19:00-ից հավաքվել էին Գյումրու Թատերական հրապարակում, որտեղ խորհրդակցությունից հետո որոշեցին իրազեկման քայլերթ կազմակերպել՝ ամեն օր ժամը 19:00-ից նշյալ վայրում հավաքվելու եւ իրենց պահանջը Սերժ Սարգսյանին ներկայացնելու նպատակով: Հուլիսի 27-ին տեղի ունեցած երթի համեմատ այս անգամ ընդայնվեց փողոցների թիվը: Քաղաքացիները քայլերթը սկսեցին Թատերական հրապարակից, անցան Սայաթ-Նովա, Ռիժկովի փողոցներով, Կենտրոնական հրապարակով, Գայի, Շիրազի, Գորկու, Տիգրան Մեծի փողոցներով եւ կրկին վերադարձան Թատերական հրապարակ: Քայլերթը ուղեկցվում էր՝ «Սերժիկ հեռացի՛ր», «Մենք ենք տերը մեր երկրի», «Ժիրայր Սեֆիլյան», «Սասնա ծռեր», «Ոստիկան, միացի՛ր», «Սաղ ալիքները Հ1 են դառել, ոչինի չեն հաղորդում ժողովրդին, ժողովրդի բողոքը տեղ չեն հասցնում» վանկարկումներով: SAM_2520 Քայլերթի ավարտից հետո քաղաքացիները շարունակում են մնալ Թատերական հրապարակում, քննարկում են մայրաքաղաքում տեղի ունեցած դեպքերը: Մասնավորապես, անրադարձ եղավ «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանի մոտ սառը զենք հայտնաբերելուն: Ավելին՝ այստեղ