Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ժամանակ քիչ ունենք, առջեւում պատերազմ է». Հր. Բագրատյան. 168.am (տեսանյութ)

Քաղաքականություն
33818

Այն,  ինչ կատարվում է Երեւանում, խորը ճգնաժամի արդյունք է. «168.am»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը: Նա հիշեցնում է, որ դեռ Սահմանադրական բարեփոխումների ժամանակ էր զգուշացրել՝ նոր Սահմանադրությամբ հնարավոր չէ ընտրություններով փոխել  իշխանությունը. «Ուրեմն եթե այդպես  հնարավոր չէ, ապա մարդիկ այլ քայլերի են դիմում»: Հրանտ Բագրատյանը դատապարտում է  իշխանությունների վերջին օրերի քայլերը. «Մարդիկ դուրս են գալիս փողոց, իրենց իրավունքներն են պահանջում, ուզում են շտկեն այն պետությունը, որը կառավարվում է շատ ցածր որակով, եւ ինձ պարզապես զայրացնում է մարդկանց ձերբակալելը, քրեական գործեր  հարուցելը, բռնությունները: Սա այն տեղն է, որ իշխանությունները պետք է գիտակցեն՝  իրենց քաղաքականության պատճառով է  այս ամենը ձեւավորվել, պետք է նստել լուրջ խոսակցության՝ քաղաքական ուժերի հետ»։ Հրանտ Բագրատյանը հավելեց, որ ոչ միայն ԱԺ արտահերթ նիստ պետք է հրավիրվի, այլեւ Սերժ Սարգսյանը  պետք է խորհրդակցություն անցկացնի քաղաքական ուժերի հետ: Ըստ Հրանտ Բագրատյանի՝ պետք է խնդիրներն արագ լուծվեն. «Ժամանակ քիչ ունենք, առջեւում պատերազմ է, դաժան պատերազմ: Դրան պետք է գնալ համախմբվածության մթնոլորտում, այլապես մենք կկորցնենք ոչ միայն Արցախը, այլ նաեւ Հայաստանը, կկորցնենք ամեն ինչ»: