Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ոստիկանները նպատակ են ունեցել խեղել տղաներին». Լարիսա Ալավերդյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
9b16cf42072c58078c1a28957e91bee2

Երեկ Խորենացի փողոցից մարդկանց բերման ենթարկելը Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին հիշեցրել է Թուրքիայի վերջին իրադարձությունները. «Տպավորություն էր՝ ասես Թուրքիայում լինենք, որտեղ կատարվեց հեղաշրջում, եւ հազարավոր մարդիկ ձերբակալվեցին, հիմա Հայաստանում ուղղակի փողոցից տանում են»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նա՝ հավելելով, որ դա վտանգավոր եւ սխալ ընտրված ուղի է իշխանության կողմից: Պարոն Սարգսյանը կարծում է, որ զենքի պարտադրանքով իշխանությունը չի փոխվի, սակայն հասարակական պահանջի պարտադրանքով պարտավոր է ներքին, լուրջ փոփոխություններ իրականացնել: Ասուլիսին ներկա՝ «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանն էլ անդրադարձավ նախորդ գիշեր ՊՊԾ գնդում տեղի ունեցած միջադեպին, որի հետեւանքով վիրավորվել էին «Սասնա ծռեր» խմբի տղաները: Տիկին Ալավերդյանը, նայելով այդ գործողությունների տեսագրությունները, տպավորություն է ստացել, թե ոստիկանները ցանկացել են խեղել ապստամբներին. «Նպատակ է եղել ոչ թե սպանել, այլ շատ հմուտ ձեւով խեղել, որ մինչեւ կյանքի վերջ նրանք մնան հաշմանդամի կարգավիճակում»,-ասաց նա: Լարիսա Ալավերդյանը փորձել է ճշտել՝ արդյոք նման իրավիճակում պետությունը պարտավո՞ր է բժշկական օգնություն ցույց տալ ապստամբներին. «Այո, պարտավոր է: Նույնիսկ ցմահ դատապարտվածներին է պարտավոր ցուցաբերել բուժօգնություն, իսկ այս տղաների նկատմամբ նոր է քրեական գործ հարուցվել»,-եզրափակեց նա: Ինչ վերաբերվում է ՊՊԾ գնդում գտնվող բժիշկներին, ապա Լարիսա Ալավերդյանի կարծիքով, նրանք պատանդ են. «Ցանկացած պայմանով մարդուն իր կամքին հակառակ պահելը պատանդառություն է: Որեւէ պատճառաբանություն չի արդարացնում այդ քայլը»: