Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Երևանյան իրադարձություններ. Ոստիկանության գործողությունները խաղաղ հավաքների ժամանակ» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
nkar-miliceq-xorenaci

Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի հայաստանյան գրասենյակը Հանրային լրագրության ակումբի հետ համատեղ հուլիսի 28-ին, ժամը 12:00-ին «Մեդիա կենտրոն»-ում կանցկացնի քննարկում՝ «Երևանյան իրադարձություններ.Ոստիկանության գործողությունները խաղաղ հավաքների ժամանակ» թեմայով: «Թրանսփերենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի՝ Հայաստանում հուլիսի 22-ին հրապարակված հայտարարության համաձայն՝ հայ հասարակությունը ոստիկանության ավելի ու ավելի ագրեսիվ ու ոչ իրավաչափ գործողությունների ականատեսն է դառնում 2003-2004 թվականներից ի վեր:   Այս ընթացքում «հարյուր հազարավոր քաղաքացիներ զրկվել են խաղաղ հավաքների իրենց իրավունքից, եւ հարյուրավորներն ապօրինաբար կալանավորվել ու իրավախախտումների զոհ են դարձել», - նշվում է հայտարարությունում: Երբ հուլիսի 17-ին, զինված խումբը գրավել էր Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը, իրավապահ մարմինները շուրջ 150 անձանց բերման էին ենթարկել, ովքեր կամ եկել էինԽորենացի փողոց ոստիկանության կողմից արգելափակված հատված կամ հավաքվել Ազատության հրապարակում: Հուլիսի 17-ից 22-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը շուրջ 114 ահազանգ էր ստացել ոստիկանների կողմից բերման ենթարկված քաղաքացիների եւ խաղաղ հավաքներին խոչընդոտելու միջադեպերի վերաբերյալԴիմակայության առաջին օրերին, Օմբուդսմենի գրասենյակի ներկայացուցիչները շուրջ 100 բերման ենթարկվածների են այցելել Երեւանի, ինչպես նաեւ Շիրակի, Լոռու եւ Արմավիրի մարզերում տեղակայված ոստիկանության բաժանմունքներում:   Իսկ արդեն հուլիսի 27-ի առավոտից ոստիկանները թույլ չեն տալիս քաղաքացիներին մնալ Խորենացու փողոցի՝ ՊՊԾ գնդի գրավված տարածքին հարակից արգելափակվածհատվածում, իսկ գիշերվա ընթացքում նույն տարածքից բերման են ենթարկվելտասնյակ քաղաքացիներ: ՊԽԼԻ հայաստանյան գրասենյակն այս թեմայի վերաբերյալ նյութեր է հրապարակել, որոնց անգլերեն տարբերակը հասանելի է այստեղ՝ https://iwpr.net/global/armenia: Մենք մտադիր ենք այս խնդրին տալ հանրային հնչեղություն եւ փորձել բացահայտել խաղաղ ցուցարարների նկատմամբ ոստիկանության կոպիտ գործողությունների պատճառը:  Քննարկման բանախոսներն են՝   - Արա Ղազարյան, իրավաբան, «Իրավունքի գերակայություն» իրավապաշտպան ՀԿ - Արթուր Սաքունց,  ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ - Հրանուշ Խառատյան, ազգագրագետ