Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռուսաստանի 100-ից ավելի մարզիկներ չեն մասնակցի օլիմպիական խաղերին

Սպորտ
sport-rusastan

Ռուսաստանի 109 մարզիկներ չեն մասնակցի 2016թ օլիմպիական խաղերին: Այդ մասին հայտնում է Եվրոսպորտ հեռուստաընկերությունը: Այս պահին Ռիո-2016-ին մասնակցելու իրավունք են ստացել ռուսաստանցի 161 մարզիկ-մարզուհի, իսկ ահա 117-ի կարգավիճակը դեռեւս պարզ չէ: Մասնավորապես՝ որոշում չեն կայացվել ըմբշամարտիկների, հեծանվորդների եւ ծանրորդների համար: Նրանցից մի քանիսը, համենայնդեպս, կզրկվեն օլիմպիական ուղեգրերից, քանի որ ոմանք նախկինում դոպինգի հետ կապված խնդիրներ են ունեցել, իսկ դա արդեն բավական է նրանց զրկելու համար: Նշենք, որ Ռուսաստանն օլիմպիական խաղերին հայտավորել էր 387 հոգի: Ինչպես տեղեկացնում է Միջազգային օլիմպիական կոմիտեն, բոլոր մասնակիցների վերջնական ցանկը հայտնի կդառնա խաղերի բացման նախօրեին՝ օգոստոսի 4-ին: