Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչ է կատարվել Սարի թաղում. տեսանյութերը վերականգնվել են (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
vost-2

Ոստիկանության կողմից  հափշտակված տեսանյութը հաջողվել է վերականգնել, որտեղ ակնհայտ երևում է, որ խաղաղ քաղաքացիների դեմ ոստիկանները հանել են զենք: Սարիթաղցիները իջել էին փակված փողոց և փորձում էին հասկանալ՝ ինչու են  մի քանի օր շարունակ զրկված գազից, ջրից, կապի միջոցներից: Ինչպես նաև նրանք իրենց սատարումն էին հայտնում Սասնա ծռեր խմբին: Սակայն սարիթաղցիներին դիմավորեցին զինված ոստիկանները։ Օպերատորի հարցին, թե ինչու եք զինված և հանել եք, որ կրակե՞ք, նրանք խուսափել են պատասխանել, ավելին՝ փորձել են կոծկել  զենքերը: Որից հետո սկսվել է թեժ կռիվ: Սարիթաղցիները ստիպված պատասխանել են քարերով զինված ոստիկաններին:  Օպերատոր Հայկ  Գրիգորյանը հեռվում նկատել է մի քաղաքացու, ում դաժան ծեծի էին ենթարկում ոստիկանները, մոտեցել է, որ օգնի և նկարահանի, այդ պահին ոստիկանները խլել են նրա տեսախցիկը: Տեսանյութում վերջին պահին լսվում է ոստիկանների ձայնը, որ ասում են. «Ջնջել ե՞ք, ջնջեք նոր տվեք»: Ստորև՝ ամբողջական տեսանյութերը՝ Թեհմինե Ենոքյանի յութուբյան ալիքից