Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հոկտեմբերի 27-ից հետո սա էլ պակաս պայթյուն չէ» (տեսանյութ)

Քաղաքականություն
Gavaxyan

Իշխանությունը զինյալներին արնաքամ անելու քաղաքականություն է ընտրել։ Հետեւելով ՊՊԾ գնդի շուրջ ծավալվող իրադարձություններին, նման եզրակացության է եկել արձակագիր Լեւոն Ջավախյանը. «  Եթե զինյալները զենքները վայր չդնեն, իշխանությունը վայր դնել կտա»։ «Էս մեկն էլ կուլ կտան, էս մեկն էլ կգնա, քանի որ ժողովուրդը էնպես չի կանգնում, ինչպես որ հարկն է, բայց լուծումը ո՞րն է, կգտնվի՞։ Էս մարդիկ ճարահատյալ են գնացել էդ քայլին։ Մարդիկ ջանք են թափում գոնե ավտոմատով իրենց իրավունքները իրացնելու համար», - ասում է   արձակագիրը։ Ըստ նրա՝ եթե իշխանությունը արմատական փոփոխություն չանի մեր հայրենիքը կվերածվի Սոդոմ գոմորի։ «Ես անգամ թուրքի հետ խաղաղության, հանդուրժողականության կոչ եմ անում, հայի առումով առավել եւս խաղաղության կոչ եմ անում, բայց արդյո՞ք դա կստացվի»,- շարունակում է արձակագիրը։ Լեւոն  Ջավախյանը հիշեցնում է «Մարտի են գնում միայն ծերունիները» ֆիլմը, որտեղ հրամանատարը օդաչունին հարցնում է՝ ինչպե՞ս ես, օդաչուն պատասխանում է.  «Նորմալ՝ ընկնում եմ»։ «Հիմա մենք նման ենք գահավիժող ինքնաթիռի, ընկնում ենք, ընկնում, մինչեւ պայթյուն տեղի ունենա։ Հոկտեմբերի 27-ից հետո սա էլ պակաս պայթյուն չէ,-ասաց նա,-Սկզբնական շրջանում Սերժ Սարգսյանի մասին ես էդ կարծիքի չէի։ Մոլորյալս մի քանի տարի առաջ նրան անգամ ձայն էր տվել։ Բայց իջեք փողոց, մարդկանցից հարցրեք՝ մեկը գոնե հավատ ունի էդ մարդու հանդեպ»։ Ըստ նրա, լուրջ փոփոխությունների համար յուրաքանչյուրը իրենից պետք է սկսի, այդ թվում՝ հանրապետության նախագահը։