Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերբ ֆանատները անկարգություններ են հրահրել Բուլղարիայում

Սպորտ
sport-liga-fanat

Սերբական «Ցրվենա Զվեզդա» ֆուտբոլային ակումբի համակիրները անկարգություններ են հրահրել չեմպիոնների լիգայի որակավորման 3-րդ փուլի «Լուդոգորեցի» հետ խաղից առաջ: Ինչպես տեղեկացնում են բուլղարական լրատվամիջոցները, այսօր առավոտյան Բուրգասի Արեւային ծովափին գտնվող «Վիկինգ» դիսկոտեկում ընդհարում է տեղի ունեցել հարբած վիճակում գտնվող սերբ երկրպագուների եւ ոստիկանների միջեւ: Արդյունքում, երկու իրավապահ եւ երկու քաղաքացի տարբեր վնասվածքերով տեղափոխվել են հիվանդանոց: «Ցրվենա Զվեզդայի» 45 ֆաներ ձերբակալվել են: Նշենք, որ այսօր տեղի կունենան չեմպիոնների լիգայի որակավորման 3-րդ փուլի առաջին հանդիպումները: Ամենասկզբունքային խաղերից մեկը հենց «Լուդոգորեց» - «Ցրվենա Զվեզդա» բալկանյան դերբին է: