Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գասպարին չի բացառում նստացույց Լեւոն Տեր-Պետրոսյանի տան դիմաց (տեսանյութ)

Հասարակություն
gaspari

Արդեն 3 օր է` քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին հրաժարվել է սնունդից եւ ակցիա է իրականացնում ԱԺ-ից եւ Նախագահականից ոչ շատ հեռու՝  Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկի մոտ: « Քանի դեռ Սասնա ծռերը զրկված են կապից, բուժօգնությունից եւ սննդից, ես համահունչ իրենց հոգեվիճակին եւ իրենց վիճակին, նույնպես հրաժարվում եմ սնունդից:  Դա կդադարեցնեմ այն ժամանակ, երբ իրենց կտրամադրվի կապ, սնունդ, բուժօգնություն»,- «Ա1+»-ին ասաց Վարդգես Գասպարին: Գասպարին  հիշեցնում է  փաստը, որ սնունդի հարցը չի կարգավորվում այն պահից սկսած, ինչ  «Սասնա ծռեր»  խմբի անդամներն ազատ են արձակել պատանդներին: Գասպարին ակցիա է անում ՝ մարտի 1-ի 10 զոհերի նկարներով պաստառը պարզած։ «Սերժը կոչ է անում, որ մեր երկրում բռնությամբ հարցեր լուծելն անթույլատրելի է: Սա վկայությունն է այն բանի, որ բռնությամբ եւ սպանություններով է իշխանության եկել»: Վարդգես Գասպարիին բարկացնում է նաեւ Խորենացիի դեպքերի հետ կապված ՀԱԿ խմբակցության  դիրքորոշումը։  Հենց այդ առիթով նա  ակցիա էր անցկացրել նաեւ ՀԱԿ գրասենյակի դիմաց. «Ընդհուպ կարող եմ դիմել Լեւոն Տեր-Պետրոսյանին, որովհետեւ ինքն այդ թեկնածուների ցուցակն առաջարկեց մեզ: Չեմ բացառում, որ նստացույց անեմ Լեւոն Տեր- Պետրոսյանի տան առջեւ, ի վերջո մենք պատասխանատվություն ենք կրում»: Գասպարին համոված է՝ եթե պատգամավորը ընտրված  է ժողովրդի կողմից, պետք է լինի նրա կողքին։