Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սասնա ծռեր»-ի անդամին հանրային պաշտպան է տրամադրվել` ոչ հարազատների կամքով

Քաղաքականություն
87254

Գիշերը ոստիկանական կրակից ոտքերից վիրավորում ստացած «Սասնա ծռեր» խմբի անդամ,  նկարիչ Աշոտ Պետրոսյանին տրամադրվել է հանրային պաշտպան, սակայն նրա հարազատները այլ պաշտպան էին ցանկանում ներգրավել գործում: Աշոտ Պետրոսյանի աղջիկը՝ Տաթեւ Պետրոսյանն «Ա1+»-ին փոխանցեց, որ իրենց պաշտպաններին իրավապահները թույլ չէին տալիս ներս մտնել, մինչդեռ հանրային պաշտպանն անարգել ներս մտավ: Նրա խոսքերով՝ հայրը չի իմացել, որ իրենք պաշտպան են ցանկացել ներգրավել եւ տվել է իր համաձայնությունը: Ի դեպ, հարազատներին չի թույլատրվում տեսակցել Աշոտ Պետրոսյանի հետ: Փաստաբանների պալատի մամուլի խոսնակ Ծովինար Նազարյանն  «Ա1+»-ին ասաց, որ վարույթ իրականացնող մարմինը որոշում է կայացրել հանրային պաշտպան ներգրավելու մասին: Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի որոշմամբ` Աշոտ Պետրոսյանի գործը հանձնվել է հանրային պաշտպան Մերի Ալավերդյանին: Ուստի հանրային պաշտպանն անցել է իր գործառույթների կատարմանը: