Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Համախմբում»-ը նիստ է արել. օրակարգում ստեղծված իրավիճակն է

Քաղաքականություն
f9aa16c4-4f8d-4a21-b2f8-7b0d84a17af2

ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության հայտարարությունը Պաշտոնական գրանցումից հետո կայացել է ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության վարչության առաջին նիստը։ Օրակարգում եղել է մեկ հարց՝ «Սասնա ծռեր» խմբի շուրջ և երկրում ստեղծված իրավիճակը: ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցությունը վերահաստատում է իր դիրքորոշումը՝ 1.      Բացառել խնդրի լուծման  ուժային տարբերակը: 2.      Անհապաղ լուծել «Սասնա ծռերի» անդամների սննդի, բուժօգնության խնդիրները: Սա էապես կլիցքաթափի լարվածությունը հասարակության մեջ: 3.      Թույլ չտալ հասարակության և ոստիկանության միջև թշնամանքի զարգացման միտումները: Այդ ուղղությամբ անել անհրաժեշտ քայլեր` ապահովելով խաղաղ ցույցերի և երթերի լիակատար անվտանգությունը։ Որպես բարի կամքի դրսևորում՝ առաջարկում ենք կարճել ոստիկանության հետ բախումների ընթացքում ցուցարարների դեմ հարուցված քրեական գործերը: 4.      Ջանքեր գործադրել՝ նպատակ ունենալով գտնել հանրության համար ընդունելի և խաղաղ հանգուցալուծում։ Մենք ևս մեկ անգամ արձանագրում ենք, որ ստեղծված իրավիճակն արդյունք է իշխանությունների վարած քաղաքականության։ Ակնհայտ է, որ հանրային լայն պահանջ կա երկրում արմատական փոփոխություններ իրականացնելու համար։ Կոչ ենք անում մեր կուսակիցներին և համակիրներին ցուցաբերել քաղաքացիական ակտիվություն՝ մասնակցելով բոլոր տիպի խաղաղ հավաքներին ու միջոցառումներին։ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության մամուլի ծառայություն